Monday, 27 07 2026
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի առնչության Մոսկվայի անակնկալ որոշումը

Ռուսական տելեգրամյան ալիքները տարածել են տեղեկություն, որ Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, եւ նա կարտահանձնվի Հայաստան: Հայաստանի դատախազությունը առնվազն նոյեմբերի 20-ի երեկոյան դրությամբ չի մեկնաբանել տեղեկությունը: Ինչ նոր մանրամասներ ի հայտ կգան այս առնչությամբ, որոնք ավելի պարզ կդարձնեն տեղեկատվությունը, ներկայումս ասել դժվար է, սակայն անկասկած է, որ Պողոսյանի ձերբակալության հանգամանքը՝ եթե այն իսկապես համապատասխանում է իրականությանը, բավականին անսպասելի է: Միհրան Պողոսյանը արդեն տեւական ժամանակ է, ինչ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ ըստ էության այնտեղ թաքնվում է Հայաստանում իր նկատմամբ դեռեւս 2019 թվականից հարուցված քրգործերից, կապված պաշտոնական դիրքում թույլ տված չարաշահումների թեմային: Պողոսյանի առնչությամբ սակայն առավել աղմկոտ թեման եղավ 2023-ի մայիսին, երբ Հայաստանի ԱԱԾ հայտարարեց, որ բանան ներկրող ընկերություններից մեկի ներկրած ապրանքի մեջ եղել է մեկ տոննա թմրանյութ:

Ընդ որում, ուշագրավ էր այն, որ դրանից մեկ օր առաջ էլ Իտալիայի իրավապահներին էին տեղեկություն հայտնել, որ Իտալիայում առգրավել են դեպի Հայաստան առաքվող մոտ երեք տոննա թմրանյութ: Միհրան Պողոսյանը Ռուսաստանից տեսահայտարարություն տարածեց, փաստացի ընդունելով, որ իրեն պատկանող բանանի ընկերության արկեղում եղել է մեկ տոննա թմրանյութ, բայց ասելով, թե իր աշխատակիցները իբրեւ անակնկալ ձեւով են դա հայտնաբերել, հետո կապվել են իր հետ, ինքն էլ հաղորդագրություն է ուղարկել անձամբ Հայաստանի ԱԱԾ պետին եւ հայտնել տեղեկությունն ու ասել, որ աշխատակիցները պատրաստ են հաղորդագրություն տալ հայտնաբերած թմրանյութի առնչությամբ: ԱԱԾ սակայն հետագայում քննելով գործը հայտնել էր, որ թմրանյութը ներկրվել է Միհրան Պողոսյանի համաձայնությամբ: Ինչ վիճակում է գործն այսօր, մանրամասներ հայտնի չեն, քննությունը դեռ ավարտված չէ:

Եվ ահա, հայտնի է դառնում Մոսկվայում Պողոսյանի ձերբակալության մասին: Միթե՞ Ռուսաստանը որոշել է իսկապես հանձնել նրան Հայաստանի իշխանությանը, կամ այլ կերպ, քաղաքական իմաստով ասած՝ «նվիրել» նրան Հայաստանի իշխանությանը: Դա համենայն դեպս կլինի զարմանալի, անսպասելի, եթե նկատի ունենանք այն, որ մինչ այժմ Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող նախկին տարբեր պաշտոնյաների եւ գործիչների շարքից Մոսկվան առայժմ կարծես թե միայն Ալրաղացի Լյովիկին՝ Լեւոն Սարգսյանին է արտահանձնել Երեւանին: Դա 2020 թվականի հուլիսին էր: Միհրան Պողոսյանը կլինի հաջո՞րդը: Իսկ ինչի՞ դիմաց: Թե՞ այդուհանդերձ գործ ունենք այլ իրավիճակի հետ եւ տեղեկատվությունը դաշտ է նետված հետնաբեմային սակարկությունների համար: Ի դեպ, Միհրան Պողոսյանի առնչությամբ հարկ է հիշել նաեւ «նախահեղափոխական» ժամանակաշրջանի աղմկահարույց գործը՝ Պանամայի օֆշորի պատմությունը, որտեղ միջազգային հետաքննող լրագրողների կազմակերպության հերթական բացահայտումներում էր նաեւ Պողոսյանի անունը՝ գրանցված երեք ընկերությունների սեփականատիրոջ կարգավիճակով, մի քանի հարյուր միլիոն դոլարի ծավալներով:

Նույն օֆշորային բացահայտումների շարքում էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու նրա ընտանիքը: Ընդ որում, ուշագրավ է, որ այդ տեղեկությունը հրապարակվեց 2016 թվականի ապրիլի 2-ին՝ ապրիլյան քառօրյայի բռնկման օրը: Ապրիլի 18-ին ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հանրային աղուկից հետո հայտարարեց հրաժարականի մասին, այն էլ բավականին «յուրահատուկ» ձեւակերպումով. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից»: Մեկ տարի անց իհարկե Միհրան Պողոսյանը ՀՀԿ ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր, իսկ դրանից առաջ կարծվեց Հայաստանում օֆշորի գործով հարուցված քրգործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում