Monday, 27 07 2026
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը

Միլիարդներ են ներդրվում պատերազմների մեջ, բայց խաղաղության համար՝ ոչինչ․ ԼՂ հարցով քննարկում՝ Բրյուսելում

Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովին ընդառաջ Բրյուսելում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ համաժողովի բանախոսնեի մասնակցությամբ։

Մամուլի ասուլիսը կազմակերպել էին «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը եւ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։

Ասուլիսի հիմնական բանախոսներն էին Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր եւ իրավական հարցերի տնօրեն Իռեն Վիկտորիա Մասիմինոն եւ միջազգային իրավաբան Գառնիկ Քերքոնյանը։
Ասուլիսի հիմնական նպատակն էր 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները քննարկել միջազգային եւ մարդու իրավունքների տեսանկյունից։ Քննարկումների կիզակետում էր նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին միջազգային հանրության, հատկապես ԵՄ-ի արձագանքը՝ որպես միջնորդ։

Լուիս Մորենո Օկամպոն իր ելույթը սկսեց՝ նշելով, որ 2023 թվականը հարմար ժամանակահատվածի է վերածվել ցեղասպանությունների իրականացման համար։ «Միլիարդներ են ներդրվում պատերազմների մեջ եւ ոչինչ՝ խաղաղության համար», – ասաց Օկամպոն՝ հավելելով, որ ԵՄ-ն պետք է ավելի լուրջ վերաբերվի տեղի ունեցող զարգացումներին։

Նախկին գլխավոր դատախազը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ԵՄ բոլոր անդամ պետությունների Ցեղասպանության կոնվենցիայի անդամ են, հետեւաբար պարտավորություն ունեն կանխել հնարավոր բոլոր ցեղասպանությունները։

Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր Մասիմինոն իր խոսքում հատուկ ընդգծեց, որ ցեղասպանությանը պետք է մոտենալ կանխարգելման տեսանկյունից։ Ըստ նրա՝ ցեղասպանություն եզրույթից խուսափելը հանգեցնում է մեծ հետեւանքների։ Մասիմինոն հիշեցրեց, որ մինչ ԵՄ-ն կուլ է տալիս Ադրբեջանի առաջարկած վերաինտեգրման խայծը, արցախահայության ապրածը երկրորդ, երրորդ դասի խնդիր է դառնում, իսկ դրան զուգահեռ հայատյացությունն Ադրբեջանում շարունակում է խորանալ։

Ասուլիսի վերջին բանախոս Գառնիկ Քերքոնյանն ուշադրություն հրավիրեց անպատժելիության՝ բոլորովին նոր մակարդակ տեղափոխվելու վրա։ « Սարսափելին այն է, որ ոչ միայն անպատժելիությունը հետեւանքներ չունի, այլեւ պարգեւատրվում է», – ասաց միջազգային իրավապաշտպանը եւ հավելեց՝ տարածքային ամբողջականությունը ցեղասպանություն իրագործելու լիցենզիա չէ։

Բանախոսները կարծում են, որ ցեղասպանությունները չկանխելու մասնավոր միտում կա եւ պետք է փոխել առկա նարատիվը։ Նրանց խոսքով՝ միջազգային հարաբերությունները չափից շատ քաղաքականացված են, եւ պետք է հիշել, որ ԵՄ-ն Ադրբեջանից գազ է գնում հայերի արյան գնով։ Եվրահանձնաժողովի անգործության մասին խոսվելով՝ Լուիս Մորենո Օկամպոն եզրափակեց․ « Հպարտություն է, որ ԵՄ-ն կին է ղեկավարում, ինչն, անշուշտ, կարեւոր է։ Բայց ուր է՞ կին ղեկավարի տարբերությունը մնացածից։ Չկա կանխարգելելու որեւէ պատասխանատվություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում