Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Սահմանազատու՞մ, թե՞ սահմանազավթում

Միլլի մեջլիսի իշխող կուսակցությունից պատգամավոր Բաբաօղլուի կարծիքով՝ միութենական հանրապետությունների տարածքի մասին Խորհրդային մեծ հանրագիտարանի 1977թ. «տվյալները հնացած են»: Այդ թվականի հանրագիտարանային տվյալները հայ-ադրբեջանական սահմանազատման թվային հիմք ընդունելու փաստարկը պատահական չէ: 1977թ. ԽՍՀՄ-ում նոր սահմանադրություն է ընդունվել, որ առանց էական փոփոխությունների գործել է մինչեւ միութենական պետության ինքնափլուզումը: Այդ իմաստով 1977թ. հանրագիտարանային տվյալները սահմանադրական են, քանի որ ԽՍՀՄ սահմանադրությամբ միութենական հանրապետությունը դե-յուրե անկախ պետություն էր, որի սահմանները չէին կարող փոփոխության ենթարկվել առանց նրա իշխանության բարձրագույն մամնի՝ Գերագույն խորհրդի համաձայնության:

Ինչը, ի դեպ, Արցախը Հայաստանին միավորելու հարցում մշտապես վկայակոչվել է որպես իրավական խոչընդոտ, քանի որ Ադր. ԽՍՀ Գերագույն խորհուրդը մերժել էր ԼՂԻՄ Մարզխորհրդի միջնորդությունը: Ադրբեջանցի խորհրդարանականը գտնում է, որ եթե հայ-ադրբեջանական սահմանազատման քաղաքական հիմքը ԱՊՀ կազմավորման Ալմաթիի Հռչակագիրն է ընդունվում, ապա երկու երկրների տարածքը պետք է դիտարկել ԽՍՀՄ փլուզման պահի իրողություններով: Ըստ երեւույթին, այստեղ խոսքը Հայաստանի տարածքում «ադրբեջանական անկլավների» մասին է, որոնց ադրբեջանապատկանությունը պետք է հիմնավորվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերով: Այդ մասին մի քանի անգամ Հայաստանի վարչապետը հայտարարել է պարզորոշ: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը նման փաստաթղթային հիմնավորումներ չունի, ուստի առաջ է մղում ,,ճանաչում ենք այն, ինչ գետնի վրա ունենք,, սկզբունքը, որ ակնհայտորեն վերաբերում է նաեւ 2021 եւ 2022 թվականներին Հայաստանից բռնազավթված տարածքներին:

ԽՍՀՄ փլուզման պահի իրողությունների նկատմամբ Բաքվի շահագրգռվածությունը տարածքայինից զատ, հավանաբար, քաղաքական բաղադրիչ էլ ունի: Եթե հիմքն է ընդունվում Ալմաթիի Հռչակագրի ստորագրման պահի իրավիճակը, ապա, բնականաբար, ԽՍՀՄ ԳՇ 1975թ. քարտեզները կորցնում են կարեւորությունը: Իսկ դա իր հերթին սահմանազատման գործընթացից բացառում է Ադր. ԽՍՀ ընդհանուր տարածքում նախկին ԼՂԻՄ վարչական սահմանների խնդրի նույնիսկ տեսական քննարկումը: Ադր. ԽՍՀ-ը ԽՍՀՄ-ից անկախացել է՝ ազգային օրենսդրությամբ իր կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելուց հետո: ԽՍՀՄ սահմանադրական հսկողության կոմիտեն 1991թ. նոյեմբերի 28-ի վճռով Ադրբեջանի Գերագույն խորհրդի այդ ակտը ճանաչել է «ԽՍՀՄ սահմանադրությանը հակասող»:

Ստեղծված չափազանց բարդ եւ անվտանգային առումով զգայուն իրավիճակում, երեւի, դժվար է ակնկալել նման հարցերի քննարկում: Բայց Բաքվում չափազանց հաշվենկատ են եւ, ինչպես հետեւում է իշխող կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Բաբաօղլուի դիտարկումից, Իլհամ Ալիեւը նպատակադրված է Հայաստանի հետ առնվազն այնպիսի սահմանազատման, երբ գոյություն ունեցող փաստացի շփման գիծը կճանաչվի որպես միջպետական սահման: Առնվազն: Բայց դա օրինական սահմանազատում չէ, այլ՝ սահմանազավթում: Այդ իսկ պատճառով էլ Ալիեւը Գրանադա եւ Բրյուսել չմեկնեց, որպեսզի չստորագրի մի փաստաթղթի տակ, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը արտացոլված է թվային արտահայտությամբ: Մոսկվան «ոչ կառուցողական» է բնորոշում հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան հարթակը եւ պատրաստակամություն է հայտնում կազմակերպելու արտգործնախարարների մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հանդիպում: Ըստ երեւույթին՝ առաջարկելու ,,կառուցողական,, մոտեցում, որ ընդհանուր գծերով սահմանել է Վլադիմիր Պուտինը.«Սահմանազատման ընթացքում մի կլիոմետր այս կողմ, հարյուր մետր այն կողմ՝ էական չէ, տեխնիկական խնդիր է»: Սա Ալիեւի սահմանազավթման քաղաքական հովանավորություն չէ՞…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում