Monday, 27 07 2026
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է

«Թուրքական աշխարհը» վերափոխվու՞մ է

Թուրական պետությունների կազմակերպության Աստանայի գագաթնաժողովն ավարտվել է, ընդունվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, բայց առանցքայինը «Թուրքական աշխարհի հեռանկարներ- 2040» հռչակագիրն է, որի նպատակների շրջանակը բավական ընդգրկուն է՝ կրթա-մշակութայինից մինչեւ տնտեսական, կոմունիկացիոն եւ անվտանգային բնագավառներում համագործակցություն: Համապարփակ վերլուծություն, թերեւս, կանեն մասնագետները: Քաղաքական առումով կարելի է առանձնացնել մի շատ կարեւոր միտում:

Ղազախստանի նախագահ Տոկաեւը, ով հրապարակել է հռչակագրված նպատակները, կարեւորել է Թուրքական պետությունների եւ Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջեւ ինտեգրացիան: Բանն այն է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից Տաջիկստանը թուրքախոս չէ եւ, բնականաբար, ԹՊԿ-ին չի անդամակցում, բայց Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ է: Նույնը վերաբերում է նաեւ Իրանին, Աֆղանստանին, երկրներ, որ Կենտրոնական Ասիային սահմանակից են, առանց նրանց մասնակցության անհնար է իրականացնել տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ-կոմունիկացիոն ծրագրեր:

Այս իմաստով բավական ուշագրավ է նաեւ հանգամանքը, որ գագաթնաժողովին Թուրքմենստանը ներկայացրել է ոչ թե նախագահ Սարդար Բերդիմուհամեդովը, այլ խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Սա այն դեպքում, երբ Թուրքմենստանի նախագահն անցյալ շաբաթ այցելել էր Թուրքիա, եւ բանակցությունների ավարտին Էրդողանը համոզմունք էր հայտնել, որ Աստանայի գագաթնաժողովում Թուրքմենստանը դիտորդի կարգավիճակից ԹՊԿ լիարժեք անդամության կանցնի: Դա տեղի չի ունեցել:

Հռչակագրվել է նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպության եւ ԹՊԿ-ի միջեւ առեւտրա-տնեսական կապերի ինստիտուցիոնալացման, ինչպես նաեւ՝ միասնական ներդրումային հիմնադրամ ստեղղծելու նպատակ: Կողմերի համաձայնությամբ Աստանան ընտրվել է ԹՊԿ-ի ֆինանսական մայրաքաղաք: Իսլամական համագործակցության կազմակերպության եւ ԹՊԿ-ի միջեւ գործնական կապերի խորացման տակ կարելի է հասկանալ կամ Պարսից ծոցի արաբական երկրներից, կամ Չինաստանից, կամ Եվրամիությունից ներդրումներ ներգրավելու հեռանկար, քանի որ թուրքախոս պետություններից եւ ոչ մեկը, ներառյալ նաեւ Թուրքիան, ազատ ֆինանսական միջոցներ չունի տարածաշրջանային եւ միջազգային որեւէ էներգետիկ կամ կոմունիկացիոն ծրագիր իրականացնելու համար:

Հռչակագրային նպատակներում խոսք չկա «թուրքական միասնական բանակ» ստեղծելու մասին, գաղափար, որ եռանդուն քարոզում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը: Կողմերը հայտարարել են ահաբեկչության, զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ջանքերը համատեղելու մասին: Պետք է, անշուշտ, հաշվի առնել, որ միասնական ռազմական համակարգի թեման չափազանց զգայուն է եւ ամեն ինչ չէ, որ կարող է կամ կարելի է հրապարակայնացնել: Քննարկումներ, թերեւս, կայացել են, բայց Կենտրոնական Ասիայի երկրները գտնվում են «անհանգիստ գոտում» եւ ենթադրելի է, որ առայժմ պետք է ձեռնպահ մնան հավակնոտ քայլերից:

Կհաջողվի՞ թուրքախոս պետությունների եւ Իրանի ու Տաջիկստանի միջեւ համագործակցության հասնել, ինչպե՞ս կընդունեն այդ ինտեգրացիան արաբական պետությունները եւ Պակիստանը, իսկ ավելի լայն ընդգրկմամբ՝ Չինաստանը եւ Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄն-ը եւ Եվրամիությունը: Կա՞ Կենտրոնական Ասիա Եվրամիության «մուտքի դուռ»՝ առանց ԹՊԿ-ի միջնորդության: Ի՞նչ հեռանկար է իր համար նախանշում Վրաստանը: Սրանք հարցեր են, որ Հայաստանում պետք է անցնեն «տնային աշխատանքի» փուլ: Աստանայում Էրդողանը կրկին հիշեցրել է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի «պարտավորությունների կատարման» մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում