Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Գերմանիան վերադարձրեց գնդակը Հայաստանին

Երեւանում Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը պատասխանելով Եվրամիության ու Հայաստանի մերձեցման վերաբերյալ հարցին, փաստացի Երեւանին վերադարձրեց գնդակը, որ Եվրախորհրդարանում իր ելույթում Եվրամիության դաշտ էր ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը այդ ելույթում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ հարաբերության սերտացման, մերձեցման այնքան, որքան պատրաստ է Եվրամիությունը: Ինչպես առիթ եմ ունեցել անդրադառնալու հենց այդ ելույթից հետո, Նիկոլ Փաշինյանը փաստացի Հայաստան-ԵՄ հարաբերության հարցում գնդակն ուղարկեց Եվրամիության դաշտ, դրա հետ մեկտեղ նաեւ պատասխանատվությունը՝ Եվրախորհրդարանի ամբիոնից իր ելույթով եւ դրանում ժողովրդավարությանն առնչվող շեշտադրումներով փորձելով ցույց տալ, որ Հայաստանն իր մասով պատասխանատվությունն իրացրել է:

Երեւան ժամանած Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքին հարց ուղղվեց, թե ինչ կարող է ասել Գերմանիան այդ մասով, որքա՞ն է Եվրամիությունը պատրաստ Հայաստանի հետ մերձեցման: Գերմանիայի արտգործնախարարի պատասխանը թերեւս հնարավոր է գնահատել հիասթափեցնող, իհարկե միայն առաջին հայացքից, եթե գնահատման ելակետ ենք դիտարկում այն, որ իրական քաղաքականության ռեժիմում ժողովրդավարության բաղադրիչն ունի հիմնարար նշանակություն եւ գերակայում է ընդհանուր տնտեսա-քաղաքական շահի նկատմամբ: Գերմանիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Եվրամիության աշխատանքի առանցքային ուղղությունը Կովկասի խաղաղությունն է:

«Կենտրոնական նպատակ է միասին բոլորս փոխանակենք մտքերը եւ մեր ներդրումն ունենանք այս խաղաղության գործընթացում եւ անցնենք տնտեսական ծրագրերին», հայտարարեց Բերբոքը: Գերմանիայի արտգործնախարարը բավականին պարզորոշ մատնացույց է անում իրական քաղաքականության հիմնարար շարժառիթը՝ տնտեսա-քաղաքական շահ: Բերբոքը ակնարկում է, որ Եվրամիությունը Կովկասը դիտարկում է մեկ միավոր, հետեւաբար Հայաստանի հետ մերձենալ պատրաստ է այնքան, որքան պատրաստ է մերձենալ նաեւ Ադրբեջանի հետ, իսկ «հավասարապես» մերձենալու բանաձեւ տեսնում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ՝ խաղաղության մասին համաձայնությունը: Սա է իրական քաղաքականությունը, որից պետք է ոչ թե հիասթափվել, այլ որը պետք է ճանաչել եւ աշխատել առանց պատրանքի, սեփական շահերի պաշտպանությունն ու հնարավորությունը փնտրելով հենց այդ իրական քաղաքականության ճանաչման միջոցով:

Գործնականում նույն հարթությունում էր նաեւ ասուլիսի ընթացքում հնչած թերեւս մյուս առանցքային եւ ինդիկատորային հարցի պատասխանը՝ արդյո՞ք Բեռլինը գազի եւ նավթի պատժամիջոց կկիրառի Բաքվի դեմ, եթե Ադրբեջանը ռազմական ուժ գործադրի Հայաստանի հանդեպ Բերբոքի պատասխանը դարձյալ խաղաղության շուրջ պայմանավորվելու մասին էր: Գերմանիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Եվրամիությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է դիրքավորվի որպես չեզոք խաղացող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում