Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ առնվազն 800 հազար խաղաղ բնակիչ լքել է Գազայի հատվածի հյուսիսային շրջանները։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Ուրախ ենք տեսնելու, որ ավելի քան 800 հազար պաղեստինցի է տարհանվել հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում է մարտական գործողությունների գլխավոր գոտին։ ՀԱՄԱՍ-ը նրանցից շատերին թույլ չտվեց դա անել, սակայն շատերին, այնուամենայնիվ, հաջողվել է: Հույս ունենք, որ նրանք բոլորը կտարհանվեն սեփական անվտանգության նկատառումներով», – ասել է Կոնրիկուսը:
ԻՊԲ-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ հարավում «Ռաֆահ» հսկիչ անցակետով Եգիպտոսից շարունակում է մարդասիրական օգնություն մտնել Գազայի հատված։








































