Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «UNLIM» սակագնային պլանը՝ նաև հետվճարային ծառայություններից օգտվող բաժանորդների համար։ Սակագնային պլանը տալիս է անսահմանափակ ինտերնետ, 450 րոպե խոսելաժամանակ՝ ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան զանգերի համար, ինչպես նաև դեպի ՀՀ բջջային ցանցեր 450 SMS ուղարկելու հնարավորություն:
Կանխավճարային ծառայություններից օգտվող բաժանորդների համար նախատեսված «UNLIM» սակագնային պլանը, որը գործարկվել էր հուլիսին, արդեն իսկ լայն տարածում է գտել բաժանորդների շրջանում։ Դա հատկապես պայմանավորված է նրանով, որ «UNLIM» սակագնային պլանը ներառում է անսահմանափակ ինտերնետ: Այս սակագնային պլանի բաժանորդներն ակտիվորեն օգտվում են «Instagram», «YouTube», «Facebook», «TikTok», «Telegram» և մի շարք այլ հավելվածներից:
Բաժանորդների դրական արձագանքները փաստում են, որ հետվճարային ծառայություններից օգտվող բաժանորդների համար նախատեսված «UNLIM» սակագնային պլանը ևս կվայելի նույնպիսի մեծ պահանջարկ։
Ի դեպ, 450 րոպե փաթեթը սպառելուց հետո տրամադրվում է 10 000 ներցանցային րոպե:
Ամսավճարը՝ 4500 դրամ:








































