Եթե լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի չունենան, Բրյուսելյան հանդիպումը կկայանա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Օրեր եվրոպական» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։
Ասատրյանի խոսքով՝ մինչև բրյուսելյան հանդիպումը Հայաստանը պետք է իր պայմանները դնի. «Հայաստանը կարող է բոյկոտել Բրյուսելը՝ մինչև Ալիևը չկատարի իր պահանջները։ Ալիևը անկանխատեսելի է. Հայաստանը պետք է պատրաստվի բրյուսելյան հանդիպմանը։ Չեմ կարծում, որ Միշելը կարող է չեզոք միջնորդ լինել։ Միշելը ավելի շատ ադրբեջանամետ է, քան՝ հայամետ։ Հայաստանը Բրյուսել պետք է գնա իր խաղաքարտերով»։








































