Ադրբեջանի ազգային պաշտպանության ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի հրամանատարաշտաբային համատեղ զորավարժությունը՝ համակարգչային օժանդակությամբ։ Տեսական և գործնական մասեր պարունակող Eternity-2023 զորավարժությունում կատարվում են ռազմավարական կարևոր օբյեկտների ու տարածաշրջանային տնտեսական ծրագրերի պաշտպանությունն ապահովելու վարժանքներ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։








































