Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

ԱՄՆ կոնգրեսում կոչ են արել աջակցել Հայաստանին և դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նորանշանակ նախագահ Բոբ Քարդինը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով Հայաստանին աջակցելու և Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը վերագնահատելու անհրաժեշտությունը։

Քարդինը նշել է, որ գրեթե 1 տարվա սարսափելի շրջափակումից, այնուհետև ռազմական ուժի կիրառումից հետո Ադրբեջանին հաջողվեց վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը՝ «ջնջելով այնտեղից հայ բնակչությանը և հարուստ պատմությունը»։

«Մինչ աշխարհը շարունակում է պայքարել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների համակարգված, միտումնավոր արշավի հետ, մենք պետք է առաջնահերթություն տանք արտաքսված հայերին աջակցությանը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին», – նշված է հայտարարությունում։

Հանձնաժողովի նախագահը կարևոր է համարել այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք թույլ չեն տա, որ Ադրբեջանը ռազմական առումով առաջ գնա՝ փորձելով նոր տարածքներ գրավել։

«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը, մինչև այն չկանգնեցնի այս դաժան արշավը։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է նաև վերահաստատեն հանձնառությունը պատերազմական հանցագործությունների և վայրագությունների փաստագրմանը, ինչպես նաև շարունակեն աջակցել ռազմագերիների վերադարձին, որոնցից շատերին Ադրբեջանը շարունակում է պահել», – շեշտել է Բոբ Քարդինը։

Սենատորը նաև անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումներին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առումով։

«Վերջապես, մենք պետք է համերաշխությամբ կանգնենք հայ ժողովրդի կողքին, հատկապես երբ Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում են «Զանգեզուրի միջանցքի» հնարավորությունը։ Մենք պետք է ավելացնենք հումանիտար աջակցությունն այն էթնիկ հայերին, որոնք հեռացել են Լեռնային Ղարաբաղից։ ԱՄՆ-ն պետք է նաև շարունակի աջակցել Հայաստանի ղեկավարության կողմից վերջին տարիներին նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում՝ թափանցիկության ապահովման, արդյունավետ կառավարման և ԱՄՆ-ի ու Արևմտյան Եվրոպայի հետ ավելի ընդարձակ տնտեսական համագործակցության ջանքերին», – եզրափակել է սենատոր Քարդինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում