Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Շիրակի մարզը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3291 մարդու

Շիրակի մարզում հոկտեմբերի 4-ի ժամը 16:00-ի դրությամբ հյուրընկալվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3291 մարդ: Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Նա շեշտեց՝ մարզում ստեղծվել են հանձնաժողովներ, մարզպետի աշխատակազմում երկու աշխատանքային խումբ է ձևավորվել, շուրջօրյա հերթապահություն է ընդունելության կետում: Համապատասխան հանձնաժողովը գրանցում, հաշվառում, զուգահեռ քննարկում է այն բոլոր հարցերը, որոնք տվյալ պահին բարձրացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդիկ:

«Գյումրիում 2020 անձ, 515 ընտանիք է հյուրընկալվել: Հյուրատներում և հյուրանոցներում բնակվում է 454 մարդ, վարձակալությամբ՝ 1138-ը, անհատույց հյուրընկալվել է 428 անձ: Արթիկ քաղաքում 301 անձ է հյուրընկալվել, 81 ընտանիք, հյուրատներում և հյուրանոցներում 10 մարդ է հյուրընկալվել, վարձակալությամբ՝ 31-ը, անհատույց կամ բարեկամների մոտ հյուրընկալվածների թիվը 260 է: Աշոցք համայնքում հյուրընկալվել է 275 անձ, ընտանիքները 61-ն են, հյուրատներում և հյուրանոցներում հյուրընկալվել է 155 մարդ, վարձակալությամբ ոչ մեկ չկա, անհատույց կամ բարեկամների մոտ հյուրընկալված մարդկանց թիվը 120 է: Անի համայնքում հյուրընկալվել է 282 անձ, 82 ընտանիք, վարձակալությամբ տասը մարդ է ապրում, 272 մարդ անհատույց հյուրընկալվել է: Ամասիա համայնքում հյուրընկալվել է 88 անձ, 24 ընտանիք, վարձակալությամբ 9 մարդ է ապրում, անհատույց հյուրընկալվել է 79 մարդ: Ամասիայում հյուրանոցներ և հյուրատներ չկան: Ախուրյան համայնքում հյուրընկալվել է 325 անձ, 82 ընտանիք, հյուրանոցներում և հյուրատներում 10 մարդ է ապրում, 315 մարդ ապրում է վարձակալությամբ, անհատույց հյուրընկալվածներ չկան»,-տվյալներ հայտնեց Մուշեղ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ մինչ այս պահը Շիրակի մարզում կեցությամբ ապահովել են 3291 մարդու, 845 ընտանիքի, հյուրանոցներում և հյուրատներում հյուրընկալվել է 629 անձ, վարձակալությամբ՝ 1503, անհատույց հյուրընկալվել է 1159 մարդ: Ընդհանուր 3291 անձից 195-ը հյուրընկալվել է պետության տրամադրած կացարաններում, 16-ը՝ «Արփի լիճ» ազգային պարկի հյուրատուն, հյուրասենյակներում, 40-ը՝ Գյումրու բժշկական կենտրոնի մասնաշենքում, 139-ը՝ Անիում, որից 88-ը՝ սոցիալական թաղամասում, 40-ը՝ Մարալիկի բժշկական կենտրոնի թաղամասում, իսկ 11-ը՝ Լանջիկում:

«Աշոցք, Արթիկ, Անի, Ամասիա, Ախուրյան համայնքներում բոլորին տրամադրվել են սնունդ և հիգիենայի պարագաներ: Ընդհանուր հաշվով՝ 1273 մարդու: Գյումրիում օրական երեքանգամյա տաք սնունդով ապահովվում է 560 անձ, որոնք նշել են, որ սննդի կարիք ունեն: Առողջության առաջնային պահպանման օղակներում կցագրվել է 582 անձ, 6 բուժառու ստանում է ստացիոնար բուժում: Մարզի դպրոցներ այս պահի դրությամբ հաճախում է 200 աշակերտ: Իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության հաշվառում և տվյալների մուտքագրում ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության համակարգ»,-շեշտեց Շիրակի մարզպետը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում