
Քիչ առաջ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հատել է Հակարի կամուրջը: Նա արդեն Հայաստանում է։
Նշենք, որ Ադրբեջանը երեկ գերեվարել է Արցախի երեք նախագահներ՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։
Հավելենք, որ ավելի վաղ գերեվարվել էին գործարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԳՇ պետի տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին ՊՆ նախարար Լևոն Մնացականյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։