Friday, 08 12 2023
Էրեբունի ամրոցն ունի զբոսաշրջային մեծ պոտենցիալ, որը չի օգտագործվում. ո՞վ է պատասխանատուն
ՀՀ է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, ինչը 11 ամսվա տվյալներով բացարձակ ռեկորդ է. Քերոբյան
ԱԱԾ-ի գաղտնի աշխատողները դատական իրավունքի իրացման խնդիր չունեն, կարգավորումներ կան
Դեմբելներն էին սովորեցնում… փայտի վառարան ունեինք, քնելու սենյակը պլիտաներով էլ էինք տաքացնում
Որոշեցինք աղոթել, հետո քնել. դուռը բացեցի, Եղիշի ձեռքը վառվում էր. պատմում է «կառաուլ» Լևոնը
Տարադրամի փոխարժեք այսօր
16:27
Եղանակը հայաստանում դեկտեմբեր 9
16:26
Եղանակը Աշխարհում դեկտեմբեր 9
Գազի փոխարժեք այսօր
Կենդանասերները դատախազության մոտ էին բերել Հրազդանում սատկացված շան մարմինը
ՌԴ նախագահական ընտրությունները կտևեն երեք օր
16:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ճորտերին ճնշող կալվածատիրոջ ձգտումը. որևէ սոուսով վիժեցնել արևմտյան հարթակները
15:50
Ավստրիայի ԱԳՆ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ կնախաստորագրվի
«Հայաստանին ձեռնտու է օգտվել խաղաղության հնարավորությունից». Էրդողան
Բենզինի փոխարժեք այսօր
15:36
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները դեկտեմբերի 9
«Top Weed» առցանց խանութ-հարթակով զբաղվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ
Ադրբեջանը Իրանի դեմ պատերազմելու դուխ չունի, կշիռը ԱՄՆ-ի մոտ բարձրացնելու փորձարկումներ է անում
Իսրայելը հայտնել է Սիրիայում թիրախներ խոցելու մասին
Փոքր վթարների դեպքում խցանումներից խուսափելու համար՝ լուծումներ կառաջարկվեն
Ստրկություն չկա, կա ամուսնության իրավունքը. Կոնվենցիայի մյուս բոլոր դրույթները ՀՀ-ում խախտվել են
Հրազդանում տեղի ունեցած միջադեպից հետո հասարակությունը բաժանվել է երկու մասի. պատգամավոր
Քարտ – բլանշ ոստիկանությանը. անպատիժ են մնացել նրանց բռնությունների փնջերը. իրավապաշտպան
Երևանը թոփ – 1000 քաղաքների շարքում 221-րդ տեղում է
ՀՀ-ն անվտանգային մարտահրավերներ ունի. ով զենք կրելու ունակ է, պետք է հեշտ հասանելիություն ունենա
Զենք կրելու իրավունքը դեռևս դրանով քաղաքում ման գալ չի նշանակում. ՆԳՆ փոխնախարար
15:04
COP 28. Համաժողովի առաջին 5 օրերի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 83 միլիարդ դոլար
Ալիեւը գործի՞ է դնում խորհրդարանը

Կտեսնենք, որ հայությունը, Քրիստոսի նման խաչի Ճամբէն քայլելով, տակավին կբարձրացնի «Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէ՜ր Յիսուս» աղոթքը․ Տ. Թորգոմ Եպս. Տոնոյան

Անթիլիասի Մայրավանքում կատարվեց Արցախի զորակցական աղոթք։

Արցախ աշխարհին դիմագրաւած վերջին աղէտը ծանր հետեւանքներ ունեցաւ մեր ժողովուրդին համար՝ ստեղծելով անորոշութեան մթնոլորտ։ 20-րդ դարու առաջին Ցեղասպանութիւնը հայ ժողովուրդին դէմ կրկնուեցաւ 21-րդ դարուն։ Դարձեալ նահատակներ, քանդումներ եւ աքսոր…։ Դարեր շարունակ հայու արիւնով, արցունքով ու ստեղծագործ ոգիով շաղախուած Արցախը կը գտնուի թշնամիին արիւնոտ ձեռքերուն մէջ։ Մեր ժողովուրդը չէ յուսահատած, որովհետեւ, ինչպէս Պօղոս առաքեալը կ՚ըսէ «յոյսը երբեք ամօթով չի ձգեր» (Հռ 5.5)։ Հայ ժողովուրդը, Աստուծոյ օրհնութեամբ, կառչած է իր ամուր հաւատքին ու վճռականութեան։ Քրիստոս խաչո՛վ կերտեց յարութիւնը։ Այսօր, Վարագայ Ս. Խաչի տօնին, մեր ժողովուրդը կոչուած է իր հաւատքն ու յոյսը ամուր պահելու՝ նայելով Խաչեալին ու խաչէն ճառագայթող հզօր պատգամին։

Արդարեւ, Կիրակի, 1 Հոկտեմբեր 2023-ին, Վարագայ Ս. Խաչի տօնին եւ Արցախի ու արցախահայութեան զօրակցութեան օրուան առիթով, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, մատուցուեցաւ Ս. եւ Անմահ Պատարագ։ Ս. Պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տօնոյեանը։

Սրբազան հայրը իր քարոզին մէջ, առաջին հերթին, նշեց Վարագայ Ս. Խաչին տօնին կարեւութիւնը՝ յայտնելով, որ Ս. Խաչի չորս տօներէն վերջինը՝ Վարագայ Ս. Խաչը, յատուկ է հայ եկեղեցւոյ։ Ան անդրադարձաւ պատմութեան մէջ հայ ժողովուրդին «խաչելութիւններուն» եւ ընդգծեց պատմութեան ընթացքին տառապանքներուն դիմաց մեր ժողովուրդին ցուցաբերած հաւատքին զօրութիւնը։

Սրբազանը ըսաւ, որ Ս. Խաչի տօները առիթ են մեր կեանքին մէջ վերահաստատելու Խաչին շարժիչ ոյժը եւ Խաչեալին փրկագործական զօրութիւնը։ Մանրամասնելով Վարագայ Ս. Խաչի տօնը, ան ըսաւ, որ 7-րդ դարուն Ներսէս Գ. Շինող Կաթողիկոսին օրով հաստատուած է այս տօնը, երբ Վարագ լերան վրայ Թոդիկ ու Յովել ուխտաւոր եկեղեցականներու անդուլ աղօթքներով ու ճգնութեամբ, երկնային հրաշքով մը կը յայտնաբերուի Ս. Հռիփսիմէ Կոյսին պատկանող Ս. Խաչին մասունքը։

Անդրադառնալով ներկայ կացութեան, քարոզիչ սրբազանը նշեց, որ 4-րդ դարէն ի վեր հայ ժողովուրդին ինքնութեան անքակտելի արժէքներ դարձած ազգութիւնն ու քրիստոնէութիւնը կ՚արտացոլան պատմութեան մէջ։ Կը տեսնենք, որ հայութիւնը, Քրիստոսի նման խաչի Ճամբէն քալելով, տակաւին կը բարձրացնէ «Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէ՜ր Յիսուս» աղօթքը, յատկապէս այս օրերուս, որովհետեւ այսօր նո՛յն եաթաղանը կը բարձրանայ մեր ազգի հերոսական Արցախի ու արցախահայութեան վիզին՝ ընդմիշտ սպառնալով ոչնչացնել Հայաստանն ու հայութիւնը։ Քարոզի ընթացքին Թորգոմ սրբազանը իր աղօթքը բարձրացուց առ Աստուած. «Աստուա՜ծ Անմեկնելի, բազում են ճամբաներդ, անիմանալի՝ փրկագործական հրաշքներդ, մինչ Քու ամենաբուժիչ ու յաղթական ներգործութեանդ ամէն ժամանակէ աւելի այսօ՛ր է, որ պէտք ունինք մենք՝ հայ ազգը ու հայրենիքը, տարագիր ու սգաւոր արցախահայութիւնը, վիրաւոր ու սովատանջ հայ մանուկները, նահատակուած առիւծ զաւակներու հերոսածին մայրերը, քոյրերը ու եղբայրները, դաւադրաբար բռնագրաւուած արծուեբոյն մեր Արցախը, եւ տակաւին՝ ամենահսկիչ Քու նայուածքիդ իսկ առջեւ՝ անորոշութեան ու նոր պատերազմներու վտանգին մէջ տուայտող Հայաստան աշխարհը ու անլուր տառապաքներու աքցանին մէջ բռնուած սփիւռքահայութիւնը, որոնք միահամուռ պաղատանքով մը, Տէ՜ր Ամենազօր, Սուրբ Խաչի՛դ իսկ զօրութիւնը կ՚աղերսեն աշխարհի բոլոր անկիւններէն անխտիր»։

Ապա, սրբազան հայրը քաջալերեց հաւատացեալները չյուսահատելու, չընկրկելու ու սատանային կամքին չյանձնուելու՝ այնքան ատեն, որ Ս. Խաչը ունինք որպէս ապաւէն ու պաշտպան։ Փաստօրէն, Եղեռնի օրերուն, Խաչը եղաւ Գողգոթայի ճամբաներէն յարութիւն տուողը մեր նախահայրերուն եւ մեզի պարգեւեց կեանք ու Աստուածային օրհնութիւններ։ «Ինչպէս Ցեղասպանութեան, նաե՛ւ ներկայի ծանր օրերու մէջ, շնորհիւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելաշունչ Ս. Աթոռին ժողովրդանուէր ծառայութեան, Աստուծոյ օգնութեամբ կարելի եղաւ մարդասիրական, կառուցողական, ընկերային, ազգային ու բարեսիրական տեսակ-տեսակ բնոյթի օժանդակութիւն իրականացնել ե՛ւ Հայաստան-Արցախին, ե՛ւ հայկական վիրաւոր գաղութներու կեանքին մէջ», ընդգծեց սրբազանը եւ աւելցուց, որ մեր Ս. Աթոռը մինչեւ օրս կը շարունակէ իր ժողովուրդին կողքին ըլլալ։

Քարոզի աւարտին, սրբազան հայրը իր երախտագիտութիւնը յայտնեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, որ արցախահայութեան նուիրուած զանազան ձեռնարկներու եւ ազգակերտ աշխատանքներու կողքին, վերջերս նաեւ Հայրապետական Ս. Աթոռին կողմէ յառաջացուցած է յատուկ մարմին մը, որ շուտով կը սկսի մարդասիրական նոր ծրագիրներու ճամբով անհրաժեշտ օժանդակութիւն մատակարարել գաղթական ու տարագիր արցախահայութեան։

Յաւարտ Ս. Պատարագին, հանդիսապետութեամբ Նորին Սրբութեան, տեղի ունեցաւ Արցախին ու արցախահայութեան նուիրուած յատուկ աղօթք եւ եւ կատարուցեաւ հոգեհանգստեան կարգ՝ Արցախ հայրենիքին պաշտպանութեան ու պահպանութեան համար նահատակուած մեր հերոս հայորդիներու հոգիներուն համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում