Մեր դեմ հիբրիդային պատերազմը մղվում է վաղուց, տեղեկատվական պատերազմով փորձ է արվում հանրության կամքը կոտրել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հոգեբան Գրիգորի Բադալյանը։
Հոգեբանի խոսքով՝ տեղեկատվական պատերազմը հարված է թիկունքին. «Ամբողջ ներուժը դրվում է, որ կոտրեն անհատի ռացիոնալ մտածողությունը։ Տխրություն, տագնապ, խուճապ. տվյալ հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը։ Հիբրիդային պատերազմի թիրախը հանրությունն է. մեր ինքնությունը վկայող կարևոր բաղադրիչներին հարված է հասցվում»։