Հայ-ֆրանսիական հարաբերությունները լավ զարգանում են, բայց դեռ ընկերներ են, ոչ դաշնակիցներ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի Սիանս-Պո համալսարանի դասախոս Թալին Փափազյանը։
Փափազյանի խոսքով՝ Հայաստանի ու Ֆրանսիայի դաշնակից լինելու համար տարիներ են պետք. «Ֆրանսիան միայն հումանիտար մակարդակում է քննարկում Արցախի հարցը։ Հավաքական Արևմուտքը նպատակ է դրել ՌԴ-ին պարտվողական դիրքում բերել, այդ խառնաշփոթում Հայաստանի շահերն են»։
Անդրադառնալով Ֆրանսիայի որոշմանը՝ Սյունիքում հյուպատոսության բացմանը, Փափազյանը նկատեց. «ՀՀ իշխանությունը պետք է հասկանա՝ հյուպատոսությունների բացումով վտանգների առաջ է երկիրը կանգնում, դառնում է առճակատման կենտրոն։ Ֆրանսիայի հյուպատոսության բացումը սիմվոլիկ է։ Չեմ կարծում, եթե Հայաստանը որոշի ՀԱՊԿ-ը լքի, ռազմական համագործակցությունը այլ երկրների հետ կաճի»։