Բեյրութում Լիբանանի ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ է օգտագործել Ադրբեջանի դեսպանատան դիմաց ի պաշտպանություն Արցախի Հանրապետության բողոքի ցույց անող հարյուրավոր հայերի դեմ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանը։
Գանդահարյանի խոսքով՝ Բեյրութում իրավապահները ցուցարար հայերի նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել.«Լիբանանահայերը պահանջներով հանդես կգան, բողոքի ակցիաները կշարունակվեն։ Լիբանանահայերի ակցիայի նպատակը՝ Լիբանանին ճիշտ կողմնորոշելու համար են»։









































