Tuesday, 28 07 2026
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում

Ֆրանսիան 7 մլն եվրո և բժշկական պարագաներ կուղարկի ԼՂ–ից տեղահանվածներին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ֆրանսիան վճռականորեն աջակցում է Հայաստանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից եկած փախստականներին, որոնք տասնյակ հազարներով ստիպված են եղել լքել իրենց հողերն ու տները Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական հարձակումից և իննամսյա անօրինական շրջափակումից հետո․ «Ադրբեջանը պետք է վերականգնի մարդասիրական անխոչընդոտ մուտքը՝ հատկապես Հայաստանի ու ՄԱԿ-ի կազմակերպությունների համար, և անհապաղ ապահովի մարդասիրական օգնության լիարժեք և անխոչընդոտ մուտք՝ ի շահ տուժած բնակչության»։

Կատրին Կոլոննայի որոշմամբ՝ Ֆրանսիան 7 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանում հկ-ների, ՄԱԿ-ի գործակալությունների և «Կարմիր խաչի» գործունեության համար։

Այս ֆինանսական օգնությունը լրացնում է 2023 թվականի սկզբից «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջոցով Ֆրանսիայի կողմից արդեն հատկացված 5,5 միլիոն եվրոն՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում փախստականներին և ներքին տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը հասցնելով 12,5 միլիոն եվրոյի։

Ֆրանսիայի ԱԳ նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնը Հայաստան կտեղափոխի 250 ծանր վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և շտապ օգնության միջոցներ, 40 տուփ ընդհանուր և շտապ օգնության դեղամիջոցներ, մոտ 9000 ստերիլ կոմպրեսներ ևն:

Այս օգնությունը Երևանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից կտրամադրվի Հայաստանի առողջապահության նախարարությանը։ Ճգնաժամային և աջակցության կենտրոնի թիմը նույնպես կայցելի Հայաստան՝ գնահատելու կարիքները և մարդասիրական օգնությունը հասցնելու առավել խոցելի բնակչությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում