Պրահյան գործընթացից հրաժարումը կնշանակի հրաժարում միջազգային հանրությունից։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Օռբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով՝Պրահյան գործընթացից հրաժարման պահանջը մանիպուլյատիվ բնույթ ունի. «Ընդդիմության ճանապարհային քարտեզ կազմողները չեն հասկանում միջազգային հարաբերություններից, այդ ճանապարհային քարտեզ կազմողը մնացել է այլ ժամանակշրջանում»։
Փորձագետը նաև թերահավատ է խաղաղության պայմանագրի կնքմանը. «Հարցեր կան, որոնք կարոտ են կարգավորմանը։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը ինքնանպատակ չպետք է լինի»։