Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Մամիջանյանը «կանչի» մասին խոսելիս` Լեռնային Ղարաբաղի կապիտուլիացիա՞ն նկատի ուներ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Դաշնակցական Գեղամ Մանուկյանը սեպտեմբերի 11֊ին Ազգային ժողովի ամբիոնից շնորհավորեց Լեռնային Ղարաբաղում 22 պատգամավորի կողմից նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանին` ասելով, որ նրանից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր այս մարտահրավերները դիմագրավելու համառություն և կամք։

Հաջորդ օրը ՊՈւ պատգամավոր Հայկ Մամիջանյանը վստահ հայտարարեց, որ, եթե Նիկոլ Փաշինյանն անմտություն անի, ապա արյամբ էլ կվերցնեն քաղաքը և ավետեց, որ շուտով կհնչի «կանչը» և ամեն ինչ պարզ կդառնա։

Սեպտեմբերի 19֊ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, տեղի ունեցան ողբերգական և անդառնալի իրադարձություններ։

Եվլախում ԼՂ նախկին և ներկա նախագահները մեծ շտապողականությամբ ադրբեջանական կողմի հետ համաձայնության եկան զենքերը վայր դնել և գլխիկոր հեռանալ(մեղմ ասած)։

Զուգահեռ, տեղեկատվական հրեշավոր պատերազմ սանձազերծվեց Հայաստանի Հանրապետության դեմ` ռուսական հայտնի շրջանակների և նրա հայաստանյան մերձավորների կողմից։

Հայաստանյան մերձավորները դուրս եկան փողոց` վանկարկելով իրենց մշտական և սիրելի թեզը, այն է` Հայաստանի դավաճան իշխանությունները հանձնել են Ղարաբաղը(ոչ մի խոսք եվլախյան հանդիպման մասին)։

Ամբողջ տեղեկատվական դաշտն ակտիվ սկսեց տարածել ռուսական հայտնի դիրեկտիվները, որոնցով պետք է գիշեր ու զօր խփել և թուլացնել Հայաստանի իշխանություններին։

Օտագործելով նաև բազմաթիվ քաղաքացիների հուզական վիճակը`փողոց դուրս եկան մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ տզրուկի նման կպել էին Հայաստանի և Ղարաբաղի իրենց համար հատուկ հատկացված կերակրատաշտերին և հիմա առիթ են գտել նորից վերագտնելու կորսվածը։

Տարօրինակ զուգադիպությամբ բոլոր իրադարձությունները պտտվում էին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա շուրջը։

Բազմաթիվ փաստեր կարելի է նշել այս ողբերգական և ծանր օրերի վերաբերյալ,սակայն մի փաստ մնում է բաց` Գեղամ Մանուկյանը, երբ իր շնորհավորանքում նշում էր վճռականության և որոշում կայացնելու մասին Եվլախի հանդիպու՞մը նկատի ուներ, իսկ Մամիջանյանը «կանչի» մասին խոսելիս` Լեռնային Ղարաբաղի կապիտուլիացիա՞ն։

Այս հարցերի պատասխանին կսպասեմ Ազգային ժողովի նիստում։

Հ.Գ. Սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում