Փաշինյանի ասածը ճիշտ է, բայց ամբողջ ճիշտը չէ. ուշացել է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀԵՎԿ ղեկավար Տիգրան Խզմալյանը։
Խզմալյանի խոսքով՝ կորցրել ենք 30 տարի. մեր պետական այրերը պետություն սարքելու փոխարեն, դղյակներ էին կառուցում. «ՀՀ անկախության օրը տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ. ՄԱԿ ԱԽ-ն կանխեց այն։ Ամեն գնով պետք է պահպանել հայկական պետականությունն ու Արցախի հայկական հատվածը։
Եթե աշխարհը չպաշտպանի ժողովրդավարությունը Արցախում, չենք կարողանա այն պաշտպանել Հայաստանում»։








































