
«Հանուն Հանրապետւթյան» Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք Կուսակցությունը, կուսակցության տարածքային մարմինները, անդամները լիակատար աջակցություն են հայտնում և միանում Հայաստանի անկախության համար պայքարին։
32 տարի անց Հայաստանն իրական անկախության իր առաջին քայլերն է անում։
Մի կողմ դնելով կուսակցական օրակարգերը, քաղաքական տարաձայնություններն ու անհամաձայնությունները` Հանուն Հանրապետության կուսակցությունը միանում է Հայաստանի վարչապետի առաջնորդած անկախության համար պայքարին։
Հանուն Հանրապետության Կուսակցությունն իր ողջ ներուժը եւ բոլոր կարողությունները տրամադրում է Հանրապետության առաջնորդությանը եւ միավորում իր ջանքերը բոլոր համախոհ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի հետ՝ հանուն Ազատ, Անկախ, Ինքնիշխան եւ Ժողովրդավարական Հայաստանի, ի պաշտպանություն պետության տարածքային ամբողջականության՝ ներկա եւ գալիք սերունդների առաջ իր պարտքի ողջ գիտակցմամբ եւ պատասխանատվությամբ։
ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24․09․2023թ
Երեւան