
ԱՄՆ-ն մտադիր չէ չեղարկել Իրանի դեմ որեւէ պատժամիջոց. այս մասին հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև «5-5» ձևաչափով գերիների փոխանակման վերաբերյալ հատուկ ճեպազրույցի ժամանակ։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը պայմանավորվել են փոխանակել բանտարկյալներին այդ ձևաչափով: Գործարքի շրջանակներում ԻԻՀ–ին հասանելի կլինի 6 միլիարդ դոլարը, որը սառեցվել էր Հարավային Կորեայում: