
Գյումրիում թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։ Այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ գողության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աջապահյանը ճանաչվել է տուժող։