Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

ՍԴ-Ն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մեկնարկում է նոր նախաձեռնություն

Սահմանադրական դատարանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ մեկնարկում է «Սահմանադրական արդարադատության հարթակ» (ՍԱՀ) նոր նախաձեռնությունը՝ որին մասնակից են դառնալու այն պետական մարմիններն ու  քաղաքացիները, որոնք Սահմանադրության ուժով իրավունք ունեն դիմելու Հայաստանի Բարձր դատարան։

Սահմանադրական դատարանը կենսական նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման գործում։ Աջակցելով ՍԱՀ նախաձեռնությանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նպատակ ունի ՀՀ-ում սահմանադրական արդարադատության շուրջ բաց երկխոսություն սկսել։ Նախաձեռնությունը կնպաստի ավելի միասնական իրավական պրակտիկային, սահմանադրական արդարադատության մատչելիության բարելավմանը ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավահավասարության և իրավունքի գերակայության առավել  լավ ընկալմանը:

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ստեղծվող հարթակը կապահովի պետական գերատեսչությունների և ներպետական այլ դերակատարների միջև համագործակցություն և փորձի փոխանակում՝ նպաստելու Հայաստանում առկա իրավական պրակտիկայի ընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, կարևորելով «Սահմանադրական արդարադատության հարթակի» ստեղծումը, նշեց․

«Սահմանադրական դատարանի առաքելությունն է ապահովել ժողովրդավարության, ինքիշխանության, ազատության և իրավունքի գերակայության անշեղ ամրապնդումը մեր երկրում։ 2023-2025 թվականների ռազմավարական զարգացման գործողությունների հայեցակարգով մենք արդեն իսկ վերհանել ենք այն առաջնահերթ խնդիրները, որոնց համակարգված լուծումը էլ ավելի  կբարձրացնի Սահմանադրական դատարանի աշխատանքի արդյունավետությունը։ Այս ճանապարհն մեր կողքին են միջազգային գործընկերները, այդ թվում՝ արդեն նաև ԱՄՆ ՄԶԳ-ն։  «Սահմանադրական արդարադատության հարթակի» մեկնարկով մենք պաշտոնապես ազդարարում ենք Սահմանադրական դատարանի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի ծրագրի հետ մեր համագործակցությունը»։

Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության հնգամյա ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատական համակարգ, ինչպես նաև բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը երկրում։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության  տնօրեն Ջոն Ալելոն իր ողջույնի խոսքում նշեց․

«Մենք հպարտ ենք, որ «Սահմանադրական արդարադատության հարթակ» նախաձեռնության շրջանակում համագործակցում ենք Հայաստանի Հանրապետութան Սահմանադրական դատարանի հետ: Համատեղ ջանքերի միջոցով մենք նպատակ ունենք Հայաստանում ամրապնդելու իրավունքի գերակայությունը, բարձրացնելու արդարադատության մատչելիությունը և խթանելու ավելի միասնական ու անաչառ իրավական համակարգը։ Այս հարթակն արտացոլում է մեր հանձնառությունը՝ աջակցելու ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին և բոլորի համար հավասար պայմաններով արդարադատությանը»։ 

«Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակում առաջիկայում կիրականացվեն հատուկ նախագծված աշխատաժողովներ Սահմանադրական դատարանի հետ փոխառնվող որոշակի խմբերի համար։ Աշխատաժողովները նվիրված կլինեն Հայաստանում իրավունքի գերակայությանը և միասնական դատական պրակտիկային։

«Սահմանադրական արդարադատության հարթակ» նախաձեռնությունն ազդարարում է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության և Սահմանադրական դատարանի միջև երկարաժամկետ համագործակցության մեկնարկը։

Առաջիկա ամիսների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը Հայաստանի Բարձր դատարանին տրամադրելու է մասնագիտական փորձագիտական և տեխնիկական աջակցություն։ ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ուղղված կլինի Սահմանադրական դատարանի վարչարարության, ներքին աշխատանքային ընթացակարգերի և ռազմավարական  հաղորդակցման զարգացմանը՝ խթանելով դատարանի  ընթացիկ ինստիտուցիոնալ բարեփոխումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում