Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Նիկոլ Փաշինյանը բացեց նախընտրական խաղաքարտերը

Հանրային հեռուստաընկերությանը Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ի երեկոյան, հեռարձակկվելով Հայաստան-Խորվաթիա Եվրո 2024-ի ընտրական հանդիպման ավարտից գրեթե անմիջապես հետո, հնարավոր է բաժանել թերևս երկու մասի՝ արտաքին, ըստ էության հայ-ռուսական թեմատիկա, և նախընտրական մաս: Ընդ որում, հնարավոր է, որ այդ մասերը նաև որոշակիորեն նրբորեն փոխկապակցված են միմյանց: Մինչ այդ, նախ թերևս հարկ է նկատել, որ հարցազրույցը տեղի էր ունենում մի ժամանակահատվածում, երբ պաշտոնական Երևանն ամենաբարձր մակարդակով ազդարարել է պատերազմի վտանգի մասին, դիմելով միջազգային հանրությանը՝ այն կանխելու կոչով:

Ավելին, սեպտեմբերի 9-ին Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի, Վրաստանի առաջնորդների, ԱՄՆ պետքարտուղարի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին նա հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ: Ի դեպ, Փաշինյանն այդ հեռախոսազրույցը գնահատել է օգտակար: Այդ ֆոնին թվում էր, որ Հայաստանի վարչապետի ասուլիսի մեծ մասը պետք է վերաբերեր անվտանգության թեմային, սահմանի իրավիճակին, ադրբեջանական կուտակումների հետևանքով առաջացած սպառնալիքներին և դրանք չեզոքացնելու, կամ դրանց պատրաստ լինելու խնդիրներին: Բայց, վարչապետ Փաշինյանի հարցազրույցի մեծ մասը զբաղեցրեց նախընտրական թեմատիկան:Ավելին, Հայկ Մարությանի թեման միայն թերևս զբաղեցրեց ավելի մեծ տեղ, քան անվտանգության հարցերը: Եվ այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք անվտանգության թեման է ստորադասվել նախընտրական հաշվարկներին: Կամ, գուցե, այդ թեմատիկայի հանդեպ սուր ընկալումներն ու սպասումները զգալիորեն զսպվել են վերջին օրերի հեռախոսազրույցների, մասնավորապես այդ թվում Էրդողանի հետ հեռախոսազրույցի արդյունքում, որը, հիշեցնեմ՝ Փաշինյանը գնահատել է օգտակար:

Ըստ այդմ, գուցե ազատվել է ժամանակ և տարածություն արդեն նախընտրական թեմատիկայի վրա կենտրոնանալու համար: Այդ հարցերի որոշակի պատասխան գուցե ակամա հնչեց հարցազրույցի վերջում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի ընտրությունը անկախության և ինքնիշխանության համատեքստ ունի, կոչ անելով քաղաքացիներին քվեարկել սեպտեմբերի 17-ին այդ համատեքստով: Թեման շոշափել եմ բազմիցս, դիտարկելով Նիկոլ Փաշինյանի գործունեության հարաբերակցությունը ՔՊ թեկնածուի նախընտրական արշավի համատեքստում: Այդ դիտարկումներում շոշափել եմ հավանականությունը, որ չնայած ՔՊ-ն ձգտում է քարոզչությունն առավելագույնս զերծ  պահել քաղաքական օրակարգից, այդուհանդերձ թերևս անխուսափելի է լինելու այն քաղաքականացնելն ու այդ կերպ ընտրական զանգվածի առավելագույն մոբիլիզացիա անելը, և դա ըստ էության միակ անող, այսպես ասած վիրտուոզ կատարող ֆիգուրը՝ Նիկոլ Փաշինյանն է: Հարցազրույցում նա ըստ էության դրսևորեց և անոնսավորեց հենց դա, նշելով, որ սեպտեմբերի 15-ին՝ նախընտրական վերջին օրը անցկացնելու են երթ և նա ունենալու է ծավալուն ելույթ, իսկ թե ինչը կլինի ելույթի առանցքում, Փաշինյանը փաստացի ուրվագծեց հարցազրույցի ժամանակ:

Խոշոր հաշվով, ինքնիշխանության հետ նույնականացում և նախկինների «ռևանշի» արգելափակման հետ նույնականացում, ահա այդ երկու նույնականացումների միաձուլումն է ներկայիս իշխանությունը դրել իր քաղաքական կենսունակության հիմքում, հետևաբար գրեթե բացառվում էր, որ նախընտրական կարևոր շրջանում ուժը զերծ մնա իր «քաղաքական ինքնության» խաղարկումից: Ըստ էության, թերևս նույն համատեքստում է նաև հայ-ռուսական թեմայի աշխուժացումը, առավել ևս, որ անշուշտ առկա է դրա բնական, օրգանական հիմք-միջավայր: Այդ համատեքստում սակայն, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն աչքի ընկավ առկա հռետորաբանության, նաև այդ ամենի «կայծ» հանդիսացած իտալական Լա Ռեպուբլիկա պարբերականին նրա տված հարցազրույցի ֆոնին շատ ավելի հանդարտ խոսակցությամբ և սուր անկյունները հարթելու ոճով, որտեղ գերիշխում էր իրավիճակի հավասարակշիռ բացատրության տրամաբանությունը, միաժամանակ իհարկե ձգտելով պահել սահմանը, երբ դրանից այն կողմ խոսքը կարող էր ասոցացվել «արդարանալու» հետ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում