Հումանիտար աղետը և քաղաքական խնդիրը պետք է ներկայացնել բալանսավորված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սիրիայում ՄԱԿ զարգացման ծրագրերի (UNDP) նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով` սխալ է այն մոտեցումը, թե ՄԱԿ ԱԽ-ում հումանիտար խնդրից բացի պետք էր ներկայացնել քաղաքականը. «120 հազար մարդ սովի է դատապարտված. ՄԱԿ ԱԽ նիստից բացի ճնշումները պետք է շարունակվեն»:








































