Մինչև ՄԱԿ ԱԽ-ից բանաձևի կամ հայտարարության հասնելը տնային աշխատանք պետք է կատարվեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով` Հայաստանը չի որդեգրել մի քաղաքականություն, երբ իրերն իրենց անուններով պետք է կոչել. «Դժվար է պատկերացնել որևէ կամային բանաձևի ընդունում ՄԱԿ ԱԽ կողմից, որը կտար քարտ բլանշ ՀՀ-ին:Ոչինչ չէր խանգարի, եթե Արցախը Հռոմի ստատուտը վավերացներ: Եթե Արցախի իշխանությունը հետաքրքրություն ցուցաբերեր, կմասնակցեր ՄԱԿ ԱԽ նիստին:Արցախցիները չեն պայքարում ինքնիշխանության համար, վերջին զարգացումները շատ մտահոգիչ են»:












































