Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

CaseKey մրցույթի հաղթողները դարձան Team Telecom Armenia-ի բաժնետերեր

16 օգոստոսի, 2023, Երևան CaseKey 2023-ի եզրափակիչ անցած թիմերը ներկայացրեցին Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի վերաբերյալ իրենց առաջարկները։ Հաղթող LogX թիմի անդամներին CaseKey-ի կազմակերպիչները կտրամադրեն Team Telecom Armenia-ի բաժնետոմսեր։

Մրցույթին մասնակցել է 22 թիմ, որից միայն 6-ին է հաջողվել հասնել եզրափակիչ։ Մասնակիցները լուծումներ առաջարկելու համար ունեցել են ընդամենը 72 ժամ։

Հաղթող թիմի առաջարկը վերաբերվում է ամպային խաղերի շուկայում գործունեություն ծավալելուն։ Այս քայլի շնորհիվ ընկերության հաճախորդները կկարողանան թվային խաղերը խաղալ առանց համակարգիչը ծանրաբեռնելու և խաղային կոնսոլներ գնելու։

Խոսելով մրցույթի մասին՝ LogX-ի անդամ Լիլի Գասպարյանը կարևորեց ուսանողների կապը իրական բիզնեսների հետ․ «Աշխատելով իրական հայկական քեյսի շուրջ՝ մեր թիմով կարողացանք բազում հետազոտություններ ուսումնասիրել և գտնել լավագույն առաջարկներից մեկը ժամանակակից հեռահաղորդակցության ոլորտում։ Անչափ ուրախ ենք, որ CaseKey-ն և Team Telecom Armenia-ն տվեցին հնարավորություն լուծել այս քեյսը և ստանալ մեկնաբանություն անմիջապես ղեկավար կազմից»։

Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը, որը նաև ժյուրիի կազմում էր, ընդգծեց նման խոշոր նախագծերում հաջողելու համար երիտասարդ մասնագետների ներգրավվածության կարևորությունը։

«Այս քեյսը յուրահատուկ և, միևնույն ժամանակ, բարդ էր իր բովանդակությամբ, քանի որ Հայաստանում IPO-ի դուրս եկած ընկերությունները քիչ են, իսկ տելեկոմ ոլորտում Team Telecom Armenia-ն առաջինն է։ Հաղթող թիմի առաջարկած լուծումները և՛ իրատեսական էին, և՛ կիրառելի։ Հետագայում մենք կունենանք ավելի խորքային քննարկումներ մասնակիցների առաջարկները կյանքի կոչելու համար»։

Մինչև CaseKey հիմնական մրցույթը ուսանողական թիմերը ողջ տարվա ընթացքում մասնակցում են թրեյնինգների և սովորում լուծել գործող բիզնեսների խնդիրներ:

Նախագծի հիմնադիր Արշակ Կարապետյանը նշեց, որ Team Telecom Armenia-ի կողմից առաջադրված քեյսն ունի ոչ միայն մրցութային և կրթական, այլև ճիշտ բիզնես մշակույթ ներկայացնող նշանակություն, որը պետք է վարակիչ լինի Հայաստանի այլ բիզնեսների համար։ Յուրաքանչյուր մեծ նախաձեռնություն պետք է ունենա ոչ միայն ֆինանսական, այլև հանրային կարևորություն։ Նա նաև առանձնացրեց հաղթող թիմի անդամների կողմից բաժնետոմսեր ստանալու փաստը՝ շեշտադրելով երիտասարդների շրջանում ներդրումային մտածելակերպի զարգացման կարևորությունը։

Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի անդամներն էին Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս և «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի համահիմնադիր Արա Չալաբյանը,  Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը և ֆինանսական տնօրենի տեղակալ Մարիաննա Գյուլումյանը, ՀՀ Կենտրոնական բանկի ֆիանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, ինչպես նաև “JI PEPSI-COLA BOTTLER” ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Դանիելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում