Եթե ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, գործընթացները գնում են այլ տրամաբանությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը:
Ըստ Մելիքյանի` Հայաստանը չպետք է ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Իշխանությունները փորձում են ձեռքերը բարձրացած քաղաքականությամբ շարժվել: Հայկական կողմի այս տրամաբանությունը աշխատում է Ադրբեջանի օգտին: ՄԱԿ-ում երևաց, որ հայկական կողմը առանձնակի ջատագովություն չի ցուցաբերում, որ Ադրբեջանին ներկայացնի ագրեսոր: Ադրբեջանը տեսնելով, որ ԼՂ խնդիրը չի լուծվում իր ուզած ճանապարհով, դիմում է ուժի»:








































