Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Ֆրանսիան և Իտալիան սկսել են համաքաղաքացիներին տարհանել Նիգերից

Նիգերում ռազմական հեղաշրջումից հետո ստեղծված իրադրության ֆոնին Ֆրանսիայի իշխանություններն սկսել են Նիգերից հայրենակիցների տարհանումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:

«Հաշվի առնելով Նիամեյում ստեղծված իրադրությունը, նախանցած օրը մեր դեսպանատան դեմ ագրեսիան և օդային տարածքի փակումը, որը մեր համաքաղաքացիներին զրկում է երկիրն իրենց ուժերով լքելու հնարավորությունից, Ֆրանսիան պատրաստում է իր քաղաքացիների և ԵՄ-ի այն քաղաքացիների տարհանում, որոնք ցանկանում են լքել երկիրը։ Տարհանումը կսկսվի այսօր», – գերատեսչության հայտարարությունից մեջբերում է РИА Новости-ն։

Իտալիայի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է Նիգերից համաքաղաքացիների տարհանման մասին։ Դեսպանատունը մնում է բաց։

Հուլիսի 30-ին հազարավոր մարդիկ Նիգերում ակցիայի էին դուրս եկել ընդդեմ Ֆրանսիայի և Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, ինչպես նաև ի պաշտպանություն «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի», որը ձևավորվել է պետական հեղաշրջման մասնակիցների կողմից:

Անցյալ շաբաթ Նիգերում նախագահական պահակախումբը խռովություն կազմակերպեց, հանդես եկավ ազգային հեռուստատեսությամբ և հայտարարեց պետության ղեկավար Մոհամեդ Բազումի պաշտոնանկության, սահմանների փակման և պարետային ժամ մտցնելու մասին։

Խռովարարները Փարիզին մեղադրել են ռազմական միջամտության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։ Ակցիաների ժամանակ ցուցարարները հրկիզել են Ֆրանսիայի դեսպանատան դուռը և փորձել ներխուժել շենք, սակայն ոստիկանները հետ են պահել նրանց։

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սպառնացել է անհապաղ պատասխան տալ, եթե Նիգերում ֆրանսիացիները գրոհի ենթարկվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում