Ուկրաինան սկսել է օգտագործել կասետային զինամթերք, որը մատակարարում է ԱՄՆ-ը,- այս մասին գրում է «CNN»-ը՝ հենվելով ԱՄՆ պաշտոնյաների վրա։
Ինչպես գրում է հրատարակությունը, ուկրաինական զորքերը Ռուսաստանի դեմ հակահարձակման ժամանակ սկսել են օգտագործել կասետային զինամթերք, որը մատակարարվել է ԱՄՆ-ի կողմից։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ԱՄՆ-ի երկու պաշտոնյաներ և մեկ այլ անձ, որը տեղեկացված է այդ մասին:
«ԱՄՆ-ը դեռ սպասում է ուկրաինացի զինվորականների թարմացումներին, թե որքան արդյունավետ է զինամթերքը մարտի դաշտում», – ասել է պաշտոնյաներից մեկը։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ԱՄՆ-ը հայտարարեց զինամթերքի առաքման մասին, իսկ մոտ մեկ շաբաթ անց դրանք հասցվեցին Ուկրաինա։
«Զենքի օգտագործումը հակասական է, քանի որ կասետային զինամթերքը փոքր «ռումբեր» է տարածում մեծ տարածքի վրա՝ պոտենցիալ երկարաժամկետ վտանգ ներկայացնելով քաղաքացիական անձանց համար, եթե դրանք պայթեն»,- գրում է «CNN»-ը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել էր, որ եթե Ուկրաինան կիրառի կասետային զենք, ապա Ռուսաստանը կպատասխանի նույն զենքով։
Հեղինակ – Anna Badalian












































