Եթե նույնիսկ ինչ-որ համաձայնություն լինի Լաչինի հարցի շուրջ, դա ժամանակավոր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կոնֆլիկտաբան, Ատլանտայի համալսարանի դոկտոր Սահակ Անտեքյանը:
Անտեքյանը կարծում է, որ Լաչինի շուրջ որոշակի համաձայնությունը կոնֆլիկտը չի լուծի, կսառեցնի․ «Արցախի հարցը ճյուղավորված է, ներառյալ նաև Հայաստանին միանալու հարցը: Արցախի հարցի լուծում չեն ուզում ՌԴ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը»:








































