Հայրենադավ էլիտաների կողմից ուժեղ պետություն ձևավորելու խնդիր չէր դրվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:
Աղասի Թադևոսյանը շեշտեց` Նիկոլ Փաշինյանի Հայաստանը միանշանակ շատ ավելի լավն է, քան Սերժ Սարգսյանի Հայաստանը. «Փաշինյանի կառավարությունը թերություններ ունի, բայց հույս է ներշնչում, որ ՀՀ-ն կարող է վերափոխվել: Իշխանության մեջ կան անհատներ, որոնք փորձում ենք օգտագործել նախկին ավանդույթները, բայց ունենք շանս այն կանխելու»:












































