Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

«F-16»-ների մատակարարումը կարող է առավելություն տալ Կիևին օդում. ե՞րբ Ուկրաինան կստանա ռազմական ինքնաթիռները

Զելենսկին հայտարարեց Կիևի համար նախատեսված «կործանիչների կոալիցիա» ստեղծելու մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետն արձագանքեց, թե իր երկիրը լինելու է այդ կոալիցիայի անդամ, նախագահ Բայդենը համաձայնեց, որ ուկրաինացի օդաչուները վարժանքներ անցնեն: Հիմնական հարցն է՝ ե՞րբ կտրամադրվեն կործանիչներն Ուկրաինային։

Հիրոսիմայում՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովում «կործանիչների կոալիցիան» համաձայնեց, որ ուկրաինացի օդաչուները սկսեն վարժվել՝ վարելու արևմտյան ռազմական ինքնաթիռներ: Սա առաջին քայլն է՝ «F-16» ինքնաթիռներն ուկրաինական զինուժին փոխանցելու ուղղությամբ։

Վերջին շրջանում՝ արևմտյան գործընկերների հետ շփվելիս նախագահ Զելենսկին հաճախ է բարձրացնում այս հարցը։

«Ենթադրում ենք և տեսնում, որ վարժանքները կսկսվեն շատ շուտով։ Կասեի՝ օրերի հարց է: Հուսով ենք, շատ շուտով կսկսվեն նաև ինքնաթիռների մատակարարումները այն երկրներից, որոնք արդեն հայտարարել են իրենց պատրաստակամության մասին։ Խորապես հավատացած ենք, որ ամիսների և ոչ թե ավելի երկար ժամանակի հարց է»,- ասում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրի Երմակը:

«Եթե վերցնել անփորձ մի մարդու, ինչպիսին ես էի՝ երիտասարդ լեյտենանտ, ու նրան պատրաստել որպես օդաչու, ապա կտևի տասներեք ամիս»,- ասում է ԱՄՆ բրիգադի պաշտոնաթող գեներալ Ջոն Թայկերտը:

Թայկերտը հիշում է, թե ինչպես է սովորել վարել «F-15» և «F-16» ինքնաթիռներ: Տեսական դասընթացից զատ, եղել են գործնական պարապմունքներ, որոնց համար վեց ամիս էր նախատեսված, իսկ օդում մարտ վարելու համար՝ երեք ամիս։ Ընդհանուր առմամբ, նա վարժանքների վրա ծախսել է գրեթե երկու տարի։ Նրա խոսքով, ուկրաինացիներին էապես քիչ ժամանակ է հարկավոր․ «Արդեն փորձեր ենք անցկացրել ուկրաինացի փորձառու, տաղանդավոր օդաչուների հետ, ովքեր մարտական փորձառություն ունեն։ Գնահատում ենք, որ այդ օդաչուները չորս ամսից պակաս ժամանակահատվածում էլ կարողացան գործարկել «F-16»-ը»:

Երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային կործանիչներ տրամադրելուն, արևմտյան կոալիցիան գերադասում է խոսել «F-16»-ի, ոչ թե «F-15»-ի մասին՝ մանրամասնում է պաշտոնաթող գեներալը: Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգներն արտադրել է մոտ 5 հազար «F-16»: Այսօր եվրոպական ութ երկրներ օգտագործում են դրանք։ Ուստի, «F-16»-ը հնարավոր է արագ հասցնել Ուկրաինա։

Իսկ ինչո՞ւ են ուկրաինացիները պահանջում «F-15» և «F-16»:

«Ուկրաինացիները կցանկանային ունենալ [այդպիսի ինքնաթիռներ] հակահարձակման համար, որը, հնարավոր է, արդեն սկսվել է: Նրանք կարող էին արդյունավետ օգտագործել [այդ ինքնաթիռների ընձեռած] հնարավորությունները՝ հասնելու օդային գերակայության: Երբ ունեք օդային գերակայություն, կարող եք, օրինակ, կիրառել «F-16» կամ նույնիսկ նրա հնացած տարբերակը՝ գրոհելու Ռուսաստանի վերահսկողության ներքո գտնվող՝ խորքում ընկած թիրախները»,- նշում է Ջոն Թայկերտը:

Գեներալը վստահ է՝ Կիևին ինքնաթիռներ մատակարարելու արևմտյան դաշնակիցների որոշումը լավագույնս վկայում է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպայի նպատակն Ուկրաինային պարզապես աջակցելը չէ, այլ ցանկությունը, որպեսզի Կիևը հաղթանակ տանի․ «Սա նրանց կապում է մեզ հետ երկու-երեք տասնամյակ: Սա մեծ նշանակություն ունի։ Մեր օգնությունը վեր է այն ամենից, ինչ կատարվում է մարտի դաշտում։ Մենք՝ Ուկրաինային կհարմարեցնենք արևմտյան ստանդարտներին, կմարզվենք նրանց հետ, կշփվենք նրանց հետ և կապահովենք պահեստամասերով, որպեսզի արդիականացնենք ինքնաթիռները։ Սա շատ երկար ժամանակ կպահանջի»:

«F-16» ձեռք բերելը ինքնաբերաբար չի նշանակում, թե հաղթանակն ապահովված է Ուկրաինայի համար։ Սակայն ուկրաինացի օդաչուները փորձարկելով ժամանակակից արևմտյան կործանիչները՝ կցանկանան առավելագույնս օգտագործել դրանց հնարավորությունները, ինչը կարող է մոտեցնել հաղթանակը։

«Եթե ​ինձ պատկերացնեի ուկրաինացի օդաչու, ապա կզգայի այն, ինչ կզգար քաղցրավենիքի խանութում գտնվող երեխան։ Որովհետև չափազանց փորձառու, հմուտ, խիզախ, անձնուրաց ուկրաինացի օդաչուները, ովքեր վերջին տասնհինգ ու կես ամիսների ընթացքում օգտագործում էին խորհրդային ժամանակաշրջանի տեխնիկան, այժմ պետք է օգտագործեն շատ ավելի ֆունկցիոնալ ինքնաթիռներ»,- նշում է Ջոն Թայկերտը:

Արեւմտյան ռազմական վերլուծաբանները զգուշացնում են՝ Ռուսաստանը կփորձի ոչնչացնել այդ ինքնաթիռները, երբ դրանք հայտնվեն Ուկրաինայում։ Այստեղ կարող են օգնության հասնել հակաօդային պաշտպանության միջոցները՝ «Patriot» համակարգերը և նույն՝ «F-16»-ները։

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան առայժմ գերակայություն չունեն ուկրաինական երկնքում՝ ասում է գեներալը։ «F-16»-ի մատակարարումները կարող են փոխել իրավիճակը: Օդային գերակայությունն ուղղակիորեն ազդում է ցամաքում գործող ուժերի փոխդասավորվածության վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում