Saturday, 04 07 2026
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

Հնդկաստանի վարչապետն անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը

Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների առաջնահերթությունը պետք է լինի ՄԱԿ-ի բարեփոխումը, որպեսզի Գլոբալ Հարավի ձայնը լսելի լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին հայտարարել է «Հնդկաստանի և Խաղաղօվկիանոսյան կղզիների համագործակցության ֆորումի» (Forum for India-Pacific Islands cooperation, FIPIC) գագաթնաժողովի բացմանը: Այն անցկացվում է Պապուա Նոր Գվինեայում։

«Ինչպես և դուք, մենք հավատում ենք բազմակողմանիությանը, անշահախնդիր, անկեղծ և ներառական աջակցությանը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, բոլոր երկրների ինքնիշխանության և ամբողջականության հարգանքին: Գլոբալ Հարավի ձայնը պետք է հնչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձունքում: Դրա համար միջազգային ինստիտուտների բարեփոխումը պետք է դառնա մեր ընդհանուր առաջնահերթությունը», – ասել է Մոդին, որի ելույթի տեքստը մեջբերում է Հնդկաստանի ԱԳՆ-ն։

Հնդկաստանի վարչապետը նաև ասել է, որ մտադիր է ներկայացնել «Գլոբալ Հարավի», այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների շահերը միջազգային ինստիտուտներում, ինչպիսին «Մեծ քսանյակն» է (G20)։

««Մեծ քսանյակում» այս տարի մեր նախագահության թեման` «Մեկ Երկիր, մեկ ընտանիք, մեկ ապագա», նույնպես հիմնված է այդ գաղափարախոսության վրա: Հունվարին մենք կազմակերպեցինք «Գլոբալ հարավի ձայնը» գագաթնաժողովը, որին մասնակցեցին ձեր ներկայացուցիչները, հայտնեցին իրենց մտքերը: Հնդկաստանն իր պարտքն է համարում Գլոբալ հարավի մտահոգությունները, ակնկալիքներն ու ձգտումները հայտնել աշխարհին G20-ի միջոցով», – ասել է Մոդին։

Հնդկաստանը ձգտում է ՄԱԿ-ի բարեփոխմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կարգավիճակ ստանալուն: Նյու Դելիում կարծում են, որ դա հնարավորություն կընձեռի լայնորեն ներկայացնելու Գլոբալ Հարավի (այդպես պայմանականորեն կոչվում են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները, Խաղաղ օվկիանոսի կղզի երկրները, ինչպես նաև Ասիայի զարգացող երկրները) շահերն այդ միջազգային մարմնում:

FIPIC-ը կազմակերպություն է, որն ստեղծվել է 2014 թվականին՝ զարգացնելու համագործակցությունը Հնդկաստանի և Խաղաղօվկիանոսյան կղզիների 14 պետությունների միջև, որոնց թվում են Կուկի կղզիները, Ֆիջին, Կիրիբատին, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Նիուեն, Սամոան, Սողոմոնյան կղզիները, Պալաուն, Պապուա Նոր Գվինեան, Տոնգան, Տուվալուն և Վանուատուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում