Տեղում տեղի ունեցածը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակությունն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խբմակցություն Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով` ցանկացած սադրանքից առաջ Բաքուն տեղեկատվական ֆոն է ստեղծում. «Ամենօրյա ռեժիմով պետք է սպասել, որ Բաքուն կդիմի սադրանքների, բայց կան զսպող գործոններ: Բաքուն շտապում է կապիտալիզացնել իր հաղթանակը: Տրամաբանությունից զուրկ է` մի տեղ սադրել, մյուս կողմից ականջահաճո հայտարարություններ անել: Պատերազմ է դիվանագիտական դաշտում, մենք էլ պետք է մեր գործիքակազմը կիրառենք»:








































