Ադրբեջանի համար սահմանային առաջխաղացումը ձեռքբերում է, բայց կա նաև պլան մաքսիմումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է առաջնորդվել այն քարտեզներով, որոնք առկա են իրենց կառույցներում, որը իրենց ձեռնտու է: Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, ապա քաղաքագետը կարծում է, որ ԵՄ-ն դիտորդների տեղակայմամբ ցույց տվեց իր դիրքորոշումը. «ԵՄ-ի համար Սյունիքի ուղղությունը կարևոր է, թույլ չեն տա Հայաստանի նահանջը, միջանցքը ևս բացառում են»:








































