Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

ՀՀ-ից մոտավորապես 100-150 քառ․ կմ տարածք է օկուպացվել․ Ինչո՞ւ է գաղտնի պահվում սահմանազատման գործընթացը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանը

-Պարոն Շահինյան, վարչապետ Փաշինյանը օրերս ասուլիսին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքներին՝ նշելով, որ ՀՀ–ն օկուպացված տարածքներ ունի դեռ 1994 թ.–ից։ Ընդհանուր առմամբ ո՞ր տարածքների մասին է խոսքը և քանի՞ քառակուսի կմ է։

-Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում օկուպացրել է Հայաստանի Հանրապետության բավականին խոշոր տարածքներ։ Դրանք երկու փուլով են տեղի ունեցել․ մեկը մայիսյան ռազմական գործողությունների միջոցով, երբ օկուպացվեցին Իշխանասարի և դրան հարակից շրջանները։ Երկրորդ խոշոր փուլը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում տեղի ունեցած մարտերն էին, որի ընթացքում օկուպացվեց բավականին խոշոր հատված Ջերմուկից, նաև որոշակի հատված Վարդենիս-Սոթք հատվածից։ Եվ տարբեր գնահատականներով՝ ՀՀ-ից մոտավորապես 100-150 քառ կմ տարածք է օկուպացվել։ Մեր գնահատմամբ՝ ոչ 1991-94թթ․  ՀՀ-ն կամ Արցախի Հանրապետությունն է որևէ տարածք Ադրբեջանից օկուպացվել։ Իսկ եթե խոսքը գնում է այսպես կոչված անկլավային տարածքների մասին, ապա պատկան մարմինները շատ լավ գիտեն, որ անկլավային տարածքները որևէ իրավական հիմք չունեն, և չպետք է մոռանալ, որ Ադրբեջանի տարածքում մենք ունենք անկլավ՝ Արծվաշենը, որը մակերեսային առումով գրեթե հավասար է մյուս անկլավներին։

-Հայաստանը  մտադիր է մինչև այս տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել։ Առհասարակ, հնարավո՞ր է խաղաղության օրակարգ՝ առանց սահմանազատման։

Աշխարհում գոյություն ունեն շատ տարբերակներ։ Եղել են պետություններ, որոնք խաղաղության գործընթաց են սկսել՝ առանց սահմանների սահմանազատման և ճշգրիտ ընդունման, դա թողել են հաջորդ փուլի։ Բայց եղել է նաև հակառակը, երբ սկզբում սահմաններն են հստակ եղել, ապա ստորագրել են սահմանազատման փաստաթղթերը և խաղաղության պայմանագիրը։ Սա կախված է կողմերի պատրաստակամությունից՝ փոխզիջումային լուծումներ գտնելու։ Բայց երբ փոխզիջումային լուծումների տակ հասկանում են զիջումներ մի կողմից, մինչև բավարարվի դիմացի կողմի ախորժակը, ապա դա թյուրիմացություն է, այսինքն՝ մենք չենք տեսնում Ադրբեջանի կողմից որևէ պատրաստակամություն փոխզիջում քննարկելու, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման առաջարկ։

Եվ այս պարագայում խոսել խաղաղության օրակարգի մասին, այն դեպքում, երբ թշնամին ամեն օր սպառնում է, որ պատրաստ է քո նկատմամբ ռազմական հանցագործություններ գործել, անիրատեսական է։

-Վարչապետը նշել է օկուպացված տարածքների անունները՝ Արծվաշենը, Վազվաշենը, Տավուշի մարզի Պառվաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, Բերքաբերի ջրամբարի ձախ ափը մինչև Օդնդաղ լեռ, որը Հայաստանի ինքնիշխան տարածքն է, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի տարծքները և այլն․․․

-Այս տարածքները օկուպացված են մինչ օրս։ Ադրբեջանի կողմից այն ժամանակ ներխուժում է եղել, մեր Զինված ուժերը որքանով կարողացել, նրանց հետ են մղել, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ այդ տարածքների ազատագրում չի նախաձեռնվել 90-ականներին։ Սակայն նման հատվածներ և՛ Նախիջևանի, և՛ Տավուշի, և Գեղաքունիքի հատվածում կան, որ 90-ականներից Ադրբեջանը օկուպացրել է։

Առհասարակ, սահմանազատման գործընթացից ի՞նչ է հայտնի մասնագետներին։

-Սահմանազատման գործընթացը բավականին գաղտնի է  պահվում։ Մեզ ոչ մի տեղեկատվություն չի տրվում այդ հանձնաժողովների և ենթահանձնախմբերի հանդիպումների վերաբերյալ, միայն վերջերս իմացա հայտնի մասնագետներից Ռուբեն Գալիչյանին ներգրավվել են այդ աշխատանքներում, բայց այլ անձի ես անձամբ չեմ ճանաչում, որ ներգրավված է այս պրոցեսում։ Առհասարակ այս հանձնաժողովում ներգրավված մասնագետները բավականին մեծ պատասխանատվություն են կրում, քանի որ նրանց կայացրած որոշումներից, տված եզրակցություններից բավականին մեծ բան է կախված։ Բայց մեզ դիմող չի եղել, պատկան մարմինների կողմից ոչ մի պահանջ չի եղել մեր մասնագիտական ունակությունները օգտագործելու, մինչդեռ շատ մասնագետներ պատրաստ են մասնակցել այս աշխատանքներին, նյութերի հետազոտմանը, բայց պետական մարմինների կողմից զրո նախաձեռնողականություն կա, իսկ մեր նախաձեռնությունները միայն մերժման են արժանանում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում