Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Ադրբեջան այցի շրջանակներում հանդիպել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Այդ մասին բրիտանացի նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Ես Ադրբեջանում եմ, որը Մեծ Բրիտանիայի կարևոր առևտրային և էներգետիկ գործընկերն է։ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծել եմ Մեծ Բրիտանիայի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը», – գրել է Դոքերթին։