ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացվելիք օգնության նախապատրաստվող փաթեթում դիտարկում է Stryker զրահամեքենաներ ներառելու հնարավորությունը, որոնք կօգնեն Կիևին՝ դիմակայել ռուսական զորքերի կողմից գարնանն սպասվող հարձակմանը։
Այս մասին հայտնում է Político առցանց պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրները, որոնք ծանոթ են քննարկման ընթացքին։ Պենտագոնի մամուլի ծառայությունը հրաժարվել է պաշտոնապես մեկնաբանել այս տեղեկատվությունը: