Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Փաշինյանի արձանագրած «դրական ազդակն» ու Ալիևի աննախադեպ կոշտ ակնարկը Իրանին

Ադրբեջանի նախագահ Ալիևը անդրադառնալով Իրանի հետ հարաբերությանը հայտարարել է, թե ներկայիս լարվածությունն աննախադեպ է, միաժամանակ նշելով, թե չեն վախենում Իրանից: «Մենք ամեն ինչ անելու ենք՝ պաշտպանելու մեր ապրելակերպը, Ադրբեջանի և ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ ուղին, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների։ Նրանք մեր ազգի մի մասն են», հայտարարել է Ալիևը, ինչը ևս աննախադեպ է:

Փաստացի, Ադրբեջանի նախագահն առաջին անգամ անում է հայտարարություն, որտեղ ուղիղ իմաստով ներկայացնում է «հավակնություն» Իրանում բնակվող ադրբեջանցիների «ճակատագրի» առնչությամբ, ընդ որում խոսելով աշխարհիկ ուղու մասին, նրանց ևս ներառելով այդ «ուղղու» մեջ:

Իրան-ադրբեջանական հարաբերությունում լարվածությունն ու փոխադարձ գործակցությունը զուգակցվում է տևական ժամանակ, բայց աննախադեպ է, երբ Բաքուն գործնականում այդօրինակ հավակնոտ հայտարարություններ է անում Իրանում ապրող ադրբեջանցիների ճակատագրի առնչությամբ, միաժամանակ նաև ակնարկում Իրանում կառավարող կրոնական վարչակարգի մասին: Գործնականում դա հավակնություն է Իրանի տարածքային ամբողջության նկատմամբ, իհարկե ոչ ուղիղ իմաստով, սակայն խիստ թափանցիկ ձևակերպումներով: Ադրբեջանի և Իրանի միջև բախման չի հավատում թերևս ոչ ոք, կամ դա հնարավոր համարում են քչերը, սակայն տարիներ առաջ թերևս քչերը կամ ոչ ոք չէր պատկերացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ, լայնամասշտաբ պատերազմ, որքան էլ դե ֆակտո այդ պատերազմը Ռուսաստանի և Արևմուտքի միջև է: Ու հենց այստեղ է նաև հարցը, որ Ադրբեջան-Իրան ուղիղ պատերազմն էլ դե ֆակտո լինելու է Իրանի և երրորդ կողմի միջև, ոչ թե Ադրբեջանի:

Խնդիրն այն է, որ իրավիճակը կարող է բերվել մի կետի, երբ թե Բաքուն, թե Իրանը անկարող են լինելու կառավարել հարաբերությունն ու խուսափել ռազմական բախումից: Թե որն է լինելու տվյալ պարագայում երրորդ կողմը, կամ որը կարող է լինել, սա արդեն մեկնաբանության կամ դիտարկման խնդիր է:

Անկասկած է, որ առնվազն երկուսը լինելու են հաստատ՝ Իսրայել ու Թուրքիա: Իսրայելը՝ Իրանի հանդեպ հասկանալի վերաբերմունքի բերումով, իսկ Թուրքիան՝ նվազագույնը Ադրբեջանի հետ ռազմա-քաղաքական դաշինքի առկայության: Կրկնեմ, այսօր սա թվում է աներևակայելի սցենար, սակայն մյուս կողմից երևակայելի՞ է Իրանի միջուկային տերություն դառնալը: Այստեղ է նաև «դիլեման» և իրավիճակի ապակայունացման գերռիսկի «օջախը»: Եվ այն, որ Ալիևն անում է աննախադեպ հավակնոտ հայտարարություններ, վկայում է, որ իրավիճակը բավականին մոտեցել է այդ կետին, կամ մոտենում է մեծ դինամիկայով: Ընդ որում, սա բոլորովին չի նշանակում, թե Ալիևը գնում է դրան սիրահոժար: Նախ, այստեղ կա 2020 թվականի պատերազմի հաղթանակի «պարտքի» խնդիրը, ու բացի այդ կա նաև մեկ այլ հարց: Ակնառու է, որ Ադրբեջանն Իրանի հարցում ավելի ու ավելի սեղմվում է այսպես ասած Իրանի բարեկամների և հակառակորդների միջև: Եվ այստեղ նա ստիպված է խաղալ թե մեկի, թե մյուսի հետ:

Դրա վկայությունն է թերևս այն, որ նա մի կողմից կարծես թե սերտ հաղորդակցվում է ռուսական կողմի հետ, որը չի կարող չենթադրել նաև իրանյան ուղղության դիտարկում, մյուս կողմից աննախադեպ կոշտ և հավակնոտ հռետորաբանություն բանեցնում Իրանի ուղղությամբ: Ընդ որում, բացառել պետք չէ, որ Ալիևի այդ հայտարարությունները Թեհրանը կարող է դիտարկել ոչ թե իբրև սպառնալիք, այլ հենց իբրև նրա մանևրի անհրաժեշտություն, որը պետք է թույլ տա խուսափել իրավիճակն անխուսափելի բախման տանող իրողություններից, որոնք կարող են առաջանալ Ադրբեջանի հանդեպ ճնշումներն ուժգնացնելու պարագայում: Ըստ ամենայնի հենց երկակի տրամաբանության դրսևորում է և այն, որ Ալիևը նաև հայտարարել է, թե Ռուսաստանի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» հարց և այդ հարցում արգելակներ ստեղծելը չի բխում նաև Իրանի շահից:

Երկաթուղային հաղորդակցության հարցում ռուս-ադրբեջանական շփումից դրական ազդակների մասին Երևանում ՀԱՊԿ Վեհաժողովի հաջորդ օրը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչ դրական ազդակի մասին է խոսքը, եթե Հայաստանը բացառում է «միջանցքային» որևէ տրամաբանություն, իսկ Բաքուն շարունակում է խոսել այդ մասին, իհարկե մնում է հարց, սակայն մյուս կողմից պետք է նկատի ունենալ և այն, որ հրապարակային մակարդակում Բաքուն մշտապես օգտագործելու է «միջանցք» բնորոշումը, անկախ բովանդակությունից, և այստեղ պետք չէ բացառել Ալիևի «ներքին սպառման» անհրաժեշտությունները, թեև իհարկե առանցքայինն այն է, թե այդուհանդերձ որն է Հայաստանի վարչապետի նշած դրական ազդակի բովանդակությունը: Ընդ որում հատկանշական է, որ դրանից մեկ օր անց՝ նոյեմբերի 25-ին Հայաստանի փոխվարչապետ, հաղորդուղիների ապաշրջափակման հարցերի աշխատանքային խմբի Հայաստանի պատվիրակության ղեկավար Մհեր Գրիգորյանին է այցելել Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում