Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ալիևը մատնել է երևանյան հավաքից մտահոգությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդ երկրում իշխող կուսակցության առաջ ելույթ ունենալով, որոշել է անդրադառնալ նաև ՀԱՊԿ-ին, ասելով, թե Երևանն ուզում էր այդ կառույցը հանել Ադրբեջանի դեմ, բայց իրենք այնտեղ ավելի շատ ընկերներ ունեն, քան Հայաստանը: Ալիևն իհարկե իրավացի է, այստեղ չկա ոչ մի կասկած, և ավելին՝ ինքս նվազագույնը անցնող տասնամյակի ընթացքում բազմիցս գրել եմ այն մասին, որ ՀԱՊԿ Հայաստանի ռազմա-քաղաքական դաշինք չէ, այլ ավելի շուտ՝ Ադրբեջանի: Տվյալ պարագայում սակայն հարցը դա չէ, այլ այն, որ Իլհամ Ալիևը թեմային որոշել է անդրադառնալ ՀԱՊԿ երևանյան Վեհաժողովի շեմին, ընդ որում, կարծես թե չունենալով որևէ առանձնակի առիթ:

Ի վերջո, եթե Ալիևը վստահ է, որ այնտեղ ավելի շատ իր ընկերներն են, քան Հայաստանի, էլ ի՞նչ կարիք կա հիշել այդ մասին՝ ընկերները կհավաքվեն Երևանում, հերթական անգամ Երևանին կհորդորեն իրենց չդիմել անվտանգության հարցերով, և կգնան իրենց տները: Բայց, ըստ ամենայնի Ալիևն այդքան էլ հանգիստ չէ, ու այստեղ իհարկե խնդիրն այն չէ, թե ունի մտավախություն, որ ՀԱՊԿ ղեկավարները հանկարծ կարող են որոշել աջակցել Հայաստանին, ընդ որում այնպես, որ Ադրբեջանն ունենա լուրջ խնդիրներ: Ալիևի մտահոգությունն այլ մասշտաբի է և խոսելով Հայաստանի մասին, նա մտքում ունի թերևս Իրանը:

Բանն այն է, որ ՀԱՊԿ Երևանի Վեհաժողովին ընդառաջ Հայաստանի փոխարտգործնախարարը մեկնել է Իրան, որտեղ արժանացել է սուբորդինացիոն բարձր ընդունելության՝ նրան ընդունել է Իրանի արտգործնախարար Աբդոլահիանը, ինչը նշանակում է, որ քննարկվել է ոչ թե ընթացիկ, այլ որոշակի առանձնաատկություն ունեցող հարց: Եվ այդ հարցը թերևս կապված է ՀԱՊԿ-Իրան փոխհարաբերության շրջանակի հետ, իհարկե առավել ընդգրկուն ռեգիոնալ չափումներով: Եվ այստեղ հարկ է նկատել որոշակի «սիմետրիան» Սոչիում հոկտեմբերի 31-ին ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ Վեհաժողովի հետ, որին նույնպես բավականին շոշափելի ասոցացվածություն ուներ Իրանը: Հայաստանի հանդեպ որևէ մտավախություն Ալիևը ՀԱՊԿ առնչությամբ իհարկե չունի, իսկ ահա Իրանի առումով պատկերն այլ է: Նրա ընկերները ՀԱՊԿ-ում ավելի շատ են Հայաստանի համեմատ, բայց ոչ Իրանի: Այստեղ է Ալիևի մտահոգությունը, որ մատնում է նա իր կուսակցական ելույթով: Ինչ խոսք, զուգահեռ, նա փորձում է «ձեռքի հետ» էլ աշխատել Հայաստանի հանրության վրա, ՀԱՊԿ երևանյան Վեհաժողովից առաջ ձգգտելով «յուղ լցնել» հանրային դժգոհ տրամադրություններին, ինչը եթե անգամ  որևէ կերպ օգտակար էլ չլինի նրա համար՝ վերը նշված բուն մտահոգության համատեքստում, ապա վնաս չի լինի հաստատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում