Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հինգշաբթի օրը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ։
Բրյուսելի հետ համագործակցության ամրապնդման տեսանկյունից Տոկաևը Բորելի այցը Աստանա շատ կարևոր է համարել։
Իր հերթին Բորելը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահին՝ ջերմ ընդունելության համար և նշել Աստանայի ու Բրյուսելի հարաբերությունների զարգացման դրական դինամիկան. «Ուրախ եմ, որ ԵՄ-ն և Ղազախստանը լավ գործընկերներ են։ Մենք խոսում ենք ընդհանուր մարտահրավերների մասին՝ փոխադարձ վստահությամբ և հարգանքով»։