Իրանը մոտ ժամանակներս ազատ կարձակի հունական երկու լցանավերի անձնակազմերին, որոնց մայիսի վերջին Պարսից ծոցում ձերբակալել Էին Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, զինված ուժերի ընտիր զորամասեր) ուժերը: Սեպտեմբերի 11-ին այդ մասին հաղորդել Է Առեւտրական նավատորմի ծովայինների համահունական ասոցիացիան:
Իրանի իշխանությունները «համաձայնվել են» Delta Poseidon եւ Prudent Warrior լցանավերի «անձնակազմերի փոխարինմանը» իսլամական հանրապետություն Հունաստանի պատվիրակության այցից հետո, որի կազմը չի ճշտվում, տեղեկացրել Է ասոցիացիան: «Դա նշանակում Է, որ երկար մնացած ծովայիններն անհապաղ կվերադառնան իրենց երկրներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
«Ինչ վերաբերում Է նավերի ազատմանը, իրադրությունը մնում Է անորոշ, գոնե սեպտեմբերին լուծում չի ենթադրվում, քանի որ Իրանը Հունաստանից պահանջում Է մի շարք երաշխիքներ, որոնց շուրջ փոխհամձայնություն չկա»,- ճշտել Է ասոցիացան: Մայիսի 27-ին Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ուժերը Պարսից ծոցում կալանել են երկու հունական լցանավերը: Nurnews պորտալի տվյալներով՝ այդ գործողությունները դարձել են Հունաստանի կողմից Lana լցանվի կալանման պատասխանը, որը փոխադրում Էր իրանական նավթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








































