96-97-ին դիվանագիտական ճեղքում եղավ՝ Ադրբեջանը համաձայնվում է ստորագրել հակամարտության զինված փուլին վերջ տալու մասին համաձայնագիր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Նրա խոսքով՝ Հակամարտության զինված փուլին վերջ տալու ծրագիրը ձախողվեց Հայաստանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատվությամբ․ «Հակամարտության զինված փուլին վերջ տալու ծրագիրը տապալվել է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի պատասխանատվությամբ: 98-ի հունվարի 7-8-ին ԱԽ նիստի «կվինտ-էսենցիան» հետևյալն էր՝ Արցախի իշխանությունները Տեր-Պետրոսյանին ներկայացրել են 8 հազար քառակուսի ԿՄ տարածքով ԼՂ անկախությունը այստեղ և այժմ ճանաչելու պահը, հակառակ դեպքում հրաժարականի պահանջ»:
Ըստ Աթանեյսանի՝ Ճակատագրական սխալը գործել ենք 97-ի նոյեմբերին, 98-ի հունվարի 7-8-ին․ «Երեք սուբյեկտի ստորագրությամբ խաղաղության պայմանագրի մերժում, և ընդհանուր պետության մերժում Ադրբեջանի կողմից»: