Saturday, 04 07 2026
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը

Ադրբեջանական կողմը հետամուտ չէ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում 2022 թ․-ի առաջին կիսամյակում գրանցվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 9-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում, 7-ը՝ ավտովթար, 7-ը՝ առողջական խնդիրներ, 4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 2-ը՝ սպանություն, 1-ը՝ դժբախտ պատահար: Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ՀՔԱՎ հարցումների պատասխանների հիման վրա: 2021 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերի 29 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, որից  9-ը՝ ավտովթարի,  8-ը՝ առողջական խնդիրների,   4-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ ինքնասպանության, 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,  1-ը՝ սպանության հետևանքով են։

Նշենք, որ 2022 թվականի առաջին կիսամյակում սպանության և ինքնասպանության դեպքերը 6-ն են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5-ը): Ինքնասպանության և սպանության  դեպքերի վիճակագրությունը, ինչպես նախկինում, այժմ ևս շարունակում է մնալ մտահոգիչ։ Համեմատելով 2021 և 2022 թթ. հունվար-հունիս ամիսներին մահվան դեպքերի պատճառները՝ արձանագրում ենք, որ 2022 թվականին  կտրուկ աճել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերը, և  նվազել են առողջական խնդիրների և  դժբախտ պատահարների  հետևանքով մահվան դեպքերը:

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է Արթուր Սաքունցի հետ, որի փոխանցմամբ՝ մինչև պատերազմն էլ անդրադարձ եղել է ԶՈՒ-ում մահացության դեպքերին, հատկապես մտահոգիչ էր հրադադարի ռեժիմի ժամանակ նման դեպքերի առկայությունը: Արցախյան 2-րդ պատերազմից հետո, որ կնքված էր զինադադարի եռակողմ պայմանագիր, որով դադարեցվում էին մարտական գործողությունները, սակայն ինչպես տեսնում ենք հրադադարի ռեժիմը չի պահպանվում, խախտումերը շատ են ու շարունակական, որոնք հանգեցնում են զինծառայողների մահվանը: Սա վկայում է, որ ԼՂՀ-ի կոնֆլիկտով պայմանավորված կնքված պայմանագրերը չեն պահպանվել, քանի որ չկա հրադադարի ռեժիմի արդյունավետ դիտարկման մեխանիզմ, իսկ այն մեխանիզմը, որ կար ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակում՝ արդյունավետ չէր: Եթե նախկինում ոչ մի միջազգային ներկայություն չկար, հանձին՝ խաղաղապահ ուժերի, ապա 44-օրյա պատերազմից հետո, որպես, այդպիսին խաղաղապահ ուժ չունենալով՝ հանդես են գալիս ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք ըստ էության՝ չեն կարողանում ապահովել հրադադարի ռեժիմի առկայությունը, որի վկայող փաստերից են՝ մահվան դեպքեր, օկուպացիան, սահմանամերձ տարածքներում խաղաղ  բնակիչների նկատմամբ բռնությունները: Սա  վկայում է նաև այն մասին, որ Ադրբեջանական կողմը հետամուտ չէ եռակողմ հայտարարությամբ վերցված պարտավորությունների կատարմանը, որը հիմք է տալիս ու պարտավորեցնում է ՀՀ իշխանություններին այս իրավիճակին լուծում տալու համար ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ թե՛ միջազգային ատյաններում հարցը բարձրացնել, թե՛ զարգացնել ու ապահովել անվտանգային ռեսուրսները, որպեսզի պաշտպանված լինեն ՀՀ քաղաքացիների և զինվորի կյանքն ու անվտանգությունը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում