Saturday, 04 07 2026
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Մեր աչքի առաջ դղյակները հասցնում են վաճառել․ ընդդիմությունն է միայն անհանգստանում ապօրինի գույքի վերադարձման գործընթացով

Հայաստանում նախատեսվում է հիմնական և լրացուցիչ պատժատեսակներից ազատել այն անձանց, որոնց կատարած արարքները այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով հանցագործություններ չեն համարվի. գույքի բռնագրավում պատժատեսակից կազատվեն այն անձինք, որոնց նկատմամբ կայացված բռնագանձման ակտն Օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կատարված չի լինի:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին ԱԺ-ի կողմից, սակայն անհրաժեշտություն կա Քրեական օրենսգրքում փոփոխությունների, քանի որ նոր իրավիճակը նոր օրենք է թելադրում, որը արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով, անցումային ժամանակահատվածը շատ հստակ կերպով իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան կկարգավորի:

Փոխնախարարը նշեց, որ նախատեսվում է նաև, որ օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո հիմնական և լրացուցիչ պատիժներից պետք է ազատվեն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձինք, որոնց կատարած արարքները Քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություններ չեն համարվում: Նոր Քրեական օրենսգրքով, օրինակ, գույքի բռնագրավումն այլևս որպես առանձին պատժի տեսակ չի գործելու, բայց կան այնպիսի անձինք, որոնք դատապարտվել են այս պատժատեսակով: Գույքի բռնագրավումը այսուհետ հանդիսանալու է որպես քրեաիրավական ներգործության այլ միջոց:

Արփինե Սարգսյանը նշեց, որ նախատեսվում է՝ օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գույքի բռնագրավում պատժատեսակից պետք է ազատվեն այն անձինք, որոնց նկատմամբ կայացված դատավճիռը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ուժի մեջ է մտել, սակայն գույքի բռնագրավում պատժատեսակն ի կատար չի ածվել կամ դատավճիռն ուժի մեջ է մտել, բայց հուլիսի 1-ից դրությամբ բռնագանձումը չի իրականացվել: Այս առումով արտոնությունից կօգտվեն այն անձինք, որոնց վերաբերյալ դեռևս բռնագանձման ակտը չի կայացվել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ սա տրամաբանական փոփոխություն է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավապաշտպանը, անդրադառնալով այս փոփոխություններին, նշեց, որ գործող օրենքով գույքի բռնագրավումը դիտարկվում է որպես պատժի տեսակ, այսինքն՝ երբ անձը կատարում է տնտեսական հանցագործություն, ապա օրենքը որպես պատժի տեսակ նախատեսել է նաև գույքի բռնագրավում, բայց քանի որ հիմա ընդունված է ապօրինի ճանապարհով գույքի ձեռքբերման օրենքը, այն դադարում է պատժի տեսակ լինելուց:

«Քանի որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև քրեական վարույթի շրջանակում կարող է լինել, այդ տրամաբանության տեսակետից արդեն գույքի բռնագրավումը որպես պատժի տեսակ իմաստ չունի կիրառելը: Ավելին, սա որոշակի հստակեցում է մտցնում այն հարցում, որ սեփականության իրավունքի պաշտպանության տեսակետից պաշտպանված են համարվում միայն այն գույքերը, որոնք օրինական ճանապարհով են ձեռք բերվել, իսկ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը վերադարձնելը, քանի որ այն պատիժ չէ, այլ սոցիալական արդարության վերականգնման գործընթաց է, այդ առումով որևէ հիմնավորում չկա, որպեսզի գույքի բռնագրավումը որպես պատժատեսակ կիրառվի»,-ընդգծեց Սաքունցը:

Հարցին՝ արդյոք չի՞ դանդաղում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը, իրավապաշտպանը պատասխանեց, որ ընդհանրապես գույքի օրինականության ստուգման գործընթացը բարդ գործընթաց է, մանավանդ այն դատական գործընթաց է ենթադրում. «Եթե ընդունենք, որ սա նոր գործընթաց է, որի համար անհրաժեշտ են կարողություններ, գիտելիքներ, տեղեկատվության ձեռքբերման մեխանիզմներ, այսինքն՝ սա գործընթաց է, որի ընթացքում և սովորում են, և կիրառում, դրա համար փորձի փոխանակում, ուսուցողական այցեր, վերապատրաստում, պատրաստում, բայց տեսնում ենք, որ անկախ միջազգային գնահատականներով էլ՝ պետական բյուջեից հեղափոխությունից առաջ ինը տարիների ընթացքում 10 միլիարդ դոլար դուրս է բերվել պետբյուջեից: Դրանք գտնվում են նաև արտերկրում, և այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, կարող է անգամ 10 տոկոսն էլ չէ։ Դրա մեծ մասը գտնվում է արտերկրում, և շատ ավելի կարևոր գործընթացներ կան, որոնք վերաբերում են դրսում գտնվող ապօրինի ճանապարհով գույքի ձեռքբերման վերադարձի հետ կապված գործընթացին։

Սա լուրջ գործընթաց է։ Իհարկե, մենք ակնկալում ենք, որ շատ արագ արվի, բայց մեզ համար տեսանելի պետք է լինեն ջանքերը։ Համարժե՞ք են արդյոք դրանք, ես չեմ կարող ասել, որովհետև այն գումարները, որոնց մասով խոսվում է, դրանք մի չնչին մասն են: Մեր աչքի առաջ դղյակներ են մնում, որոնք հասցնում են վաճառել, ընդդիմությունն է միայն անհանգստանում ապօրինի գույքի վերադարձման գործընթացով, որն արտահայտվում է ցույցերով։ Նրանք թքած ունեն պետական շահի վրա, պետական շահով մտահոգվածը պետական բյուջեն կթալանի՞։ Թալանը հենց պետական շահի բացակայության մասին է վկայում»,-հայտարարեց Արթուր Սաքունցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում