Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Թբիլիսիում գործող հակահայկական խմբավորումներին հովանավորում են վրացական կուսակցություններ

Օրերս ազգությամբ վրացի երկու երիտասարդ անսթափ վիճակում մտել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին և ագրեսիվ ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հայկական եկեղեցու նկատմամբ:

Թբիլիսիի Հայկական ասամբլեայի համակոորդինատոր Առնոլդ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եկեղեցու վրա հարձակումը կապված է Վրաստանում և մասնավորապես Թբիլիսիում առկա հակահայկական հիստերիայի հետ, որն ավելի շատ սրվել է հայկական եկեղեցուն կարգավիճակ տալու մասին օրենքի ընդունումից հետո:

«Հիմա Վրաստանում մի քանի խմբավորումներ կան, որոնք շարունակում են հակահայկական հիստերիայի զարգացումը և դրանով փորձում են քաղաքական դիվիդենտներ ստանալ»,- հավելեց Ստեփանյանը:

Նրա խոսքերով` հակահայկական գործողություններ իրականացնող խմբերը տարատեսակ են` կան հասարակական կազմակերպություններ, կան ուղղակի խմբեր` ոչ կազմակերպված, և կան մի քանի կուսակցություններ, որոնք աջակցում են այդ խմբերին, ինչպես նաև վրացական եկեղեցում կա մի խումբ, որը հակահայկական տրամադրություններ ունի:

Ստեփանյանը տեղեկացրեց, որ երկու քաղաքական կուսակցությունների մասին ինֆորմացիա կա, սակայն դեռևս ինքը չի ցանկանում բաց խոսել վերջիններիս մասին, քանզի սպասում են պրոցեսների զարգացմանը:

Բացի եկեղեցու վրա հարձակումից՝ վրացական խմբավորումներն իրենց հակահայկական տրամադրությունները արտահայտում են նաև այլ ձևերով: Ինչպես պատմեց Ստեփանյանը, մի անգամ պատերի վրա հայերին ուղղված հայհոյանքներ են գրված եղել և պատկերված ֆաշիստական սվաստիկա. «Հակահայկան հիստերիան հնարավոր է տեսնել նաև վրացական թերթերում: Կան կոնկրետ թերթեր, որոնց տարածքի 60-70 տոկոսում հակահայկական նյութեր են զետեղված»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում