Ռուսաստանում անհայտ ծագման հեպատիտի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, միջոցներ են ձեռնարկվում վարակի մուտքը երկիր կանխելու համար: Այս մասին հայտնում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը։
«Մեր երկրի տարածք վարակի ներմուծման վտանգը կանխելու համար ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցառումների ողջ համալիրը, այդ թվում՝ ուժեղացված հսկողությունը սանիտարական-կարանտինային կետերում»,- հայտնել են «Ռոսպոտրեբնադզոր»-ից։