Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ձեզ նայելով՝ ժողովուրդը ոչ թե մտածում է՝ ինչպիսին պետք է լինի իշխանությունը, այլ ինչպիսին չպետք է լինի այն․ Կոնջորյան

«Տարիներ շարունակ քաղաքական աճպարարությամբ զբաղված նախկին իշխանությունը հիմա մտածում է, թե հեղափոխությունը ևս մի յուրատեսակ աճպարարություն է, տեխնոլոգիական հնարք, որ պետք է պարզապես վստահ դեմքով կատարես, և հանդիսատեսը/ժողովուրդը հիացական ծափ կտա»։

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմության ցույցերին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ցանցային և ապակենտրոն, ցանցային և ապակենտրոն, ցանցային և ապակենտրոն, մանտրայի պես կրկնում են ընդդիմադիրները օրեր շարունակ։

Կարծես գաղտնիքը դրանում է. հաճախ ու վստահ կրկնիր նույն միտքը, ու հանկարծ ֆոկուս֊պոկուս՝ հեղափոխությունը գրպանիդ մեջ է։

Տարիներ շարունակ քաղաքական աճպարարությամբ զբաղված նախկին իշխանությունը հիմա մտածում է, թե հեղափոխությունը ևս մի յուրատեսակ աճպարարություն է, տեխնոլոգիական հնարք, որ պետք է պարզապես վստահ դեմքով կատարես, և հանդիսատեսը/ժողովուրդը հիացական ծափ կտա։

Բայց արի ու տես, որ դժվարը ոչ թե հայրենասիրական ճառերը ասելն է, այլ ստիպելը, որ մարդիկ քեզ հավատան։ Մարդիկ հավատում են մարդուն։ Ոչ թե մարդու խաղացած դերին, այլ ապրած կյանքին։

Հիմա, երբ դուք ձեր հարյուր հազար դոլարանոց ամենագնացները կայանում ու կողքը նստացույց եք անում, երբ ձեր բազմահազարանոց լուքերով փողոցներ եք փակում, երբ ատելությամբ լցված՝ կոչեր եք անում, որ մարդիկ ձեզ միանան՝ փրկելու հայրենիքը, շատերը մտածում են հենց ձեզանից փրկվելու մասին։ Իսկ դա մարդիկ մեկ անգամ արել են արդեն։

Դուք այն եք, ինչից հարկավոր է փրկել մարդկանց։ Դուք լավագույն ապագայի հականիշն եք։ Դուք օրինակ չեք, տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք խրատ եք։ Ձեզ նայելով՝ մեր ժողովուրդը ոչ թե մտածում է՝ ինչպիսին պետք է լինի իշխանությունը, այլ ինչպիսին չպետք է լինի այն։

Իսկ լավագույն տեխնոլոգիան և հնարքը սա է՝ գնացեք, վերստին ապրեք ձեր կյանքը, այս անգամ ուրիշ կերպ, հետո եկեք և դարձեք օրինակ, որին պետք է հետևել ուրախությամբ, ոչ թե խրատ, որին պետք է հիշել դառնությամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում